Խոյ. Օրը հարմար է զվարճանքների մասնակցելու, հանդիպումների եւ բանակցությունների համար: Գործնական պլանում ամեն բան կարգին է: Եթե ցանկանում եք հյուր գնալ սիրելիի հետ, ապա հիշեք, որ նրան պետք է ուշադրության կենտրոնում պահեք: Այսօր ձեր սիրելին հակված է շուտ վիրավորվելու:

Ցուլ. Հաջողությունը ձեզ կուղեկցի, եթե բավարար համբերատարություն ցուցաբերեք եւ չփորձեք առաջ անցնել իրադարձություններից: Կհասցնեք անել եւ փոքր եւ մեծ գործերը, սակայն հիշեք, որ չափազանց մեծ ծանրաբեռնվածության տակ մտնելու կարիք չկա ամենեւին:

Երկվորյակ. Շուտով կմեկնարկեն ձեր կյանքի պրոֆեսիոնալ ոլորտում փոփոխությունների ժամանակները եւ աստղերն այսօր խորհուրդ են տալիս հող նախապատրաստել այդ փոփոխությունների համար: Սիրային հարցերում երկրորդ շնչառություն կբացվի ձեզ մոտ: Այսօր որոշ Երկվորյակներ կգտնեն իրենց նոր սերը: Հարբուխ ունեցող մարդկանցից հեռու մնացեք:

Խեցգետին. Այսօր եռանդի պակաս չեք զգա: Էներգիայի հոսք կզգաք եւ առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ կլինեք ընթացիկ եւ նաեւ մինչ այս ապագային հետաձգված բարդ գործերի իրականացմանը: Ամեն բան այսօր հաջողությամբ կկարողանաք իրականացնել: Մի զրկեք ձեզ գնումների հաճույքից:

Առյուծ. Այսօր ընտրության առաջ կկանգնեք եւ, եթե երկմտեք ու չկարողանաք քայլ առաջ անել, ապա կկորցնեք հաջողության հասնելու հնարավորությունը: Խորհրդակցեք վստահելի եւ հարազատ մարդկանց հետ: Եթե չկա անհրաժեշտություն, նոր գործեր մի ձեռնարկեք:

Կույս. Եթե այսօր աստղերը տնօրինել են, որ հաճելի մարդկանց հետ եք ծանոթանալու, ապա ճակատագրից խուսափելն անհնարին կլինի, հատկապես, որ այդ անձնավորությունը հակառակ սեռի ներկայացուցիչ է: Սակայն ծանոթությունը երկար չի տեւի: Շուտով կհասկանաք որ ակնթարթային հրապուրանք էր, ոչ ավելին: Օրն ավելի հարմար է գործնական բանակցությունների համար:

Կշեռք. Օրը հարմար է աշխատանքի, տեղեկատվություն ստանալու եւ հաղորդելու, ինչպես նաեւ ուսման համար: Կարելի է նաեւ մտքերի փոխանակության մասնակից լինել: Նոր գործեր կարող եք սկսել, կարճ գործուղումների մեկնել: Կարող եք նաեւ զբաղվել փաստաթղթերի ստորագրմամբ: Մեքենա վարելիս ուշադիր եղեք, հատկապես երեկոյան ժամերին:

Կարիճ. Այսօր կարող եք ցանկացած գործ նախաձեռնել: Բարդությունների չեք հանդիպի: Շրջապատին ուշադրություն հատկացրեք եւ վայելեք նրանց ուշադրությունը: Եթե ինչ-որ մեկին այսօր լավություն անեք անպայման կփոխհատուցվի: Հարմարավետ բայց կարճատեւ հանգստի համար լավ օր է: Կարող եք նաեւ զբաղվել ձեր արտաքինով:

Աղեղնավոր. Աշխատանքում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք, այլապես հավելյալ պարտականություններ կստանաք, որը ամենայն հավանականությամբ կլինի ոչ վճարովի: Մտերիմների եւ հարազատների հետ հարաբերություններում ավելի համբերատար եւ իմաստուն եղեք: Խուսափեք քննադատությունից:

Այծեղջյուր. Շատ ժամանակ կհատկացնեք գործընկերների եւ հարազատների հետ շփվելու համար: Ձեզ անհանգստացնող գործերը, որոնք կթվան չափազանց բարդ, ավելի լավ է հետաձգել: Շատ ժամանակ հատկացրեք առողջությանը:

Ջրհոս. Աշխատանքում ամեն բան պետք է բալանսավորված լինի: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք մտերիմներին, որպեսզի տանը եւ շրջապատում ձեր հանդեպ դրական տրամադրվածության ֆոնը պահպանեք: Փորձեք ժամանակ գտնել հանգստանալու համար:

Ձուկ. Օրը կարող է ոչ այնքան հաճելի դասավորվել ձեզ համար, քանի որ ձեզ պաշտպանված չեք զգա: Կունենաք նաեւ անվստահություն սեփական ուժերի հանդեպ, կզգաք անհասկանալի տագնապ: Այսօր զիջումների գնալով է միայն, որ կկարողանաք պահպանել հավասարակշռությունը: Փորձեք փոքր բաներով ուրախացնել շրջապատին: