Հանրապետությունում օգոստոսի 26-30-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով: