Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +30+33,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+34,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34,
Արարատում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+35,
Արմավիրում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+35,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +32+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +23+28: