Կենդանակերպի որոշ նշաններ վախենում են փոփոխություններից, մյուսները՝ ազատությունը կորցնելուց։ Իրականում, կենդանակերպի ամեն նշան ունի իր վախերը։ Տեսնենք՝ որն է դրանցից մեծագույնը նրանցից յուրաքանչյուրի համար։

Խոյ. վախենում է մոռացվել կամ մնալ աննկատ։

Խոյերն ուզում են իրենց հետքը թողնել աշխարհում, հասնել այնպիսի նվաճումների, որոնց մասին ամբողջ աշխարհը կխոսի։ Այդ պատճառով էլ նրանց պարզապես սարսափեցնում է այն միտքը, որ մի օր նրանք՝ իրենց ձեռքբերումներով հանդերձ, կարող են աննկատ մնալ կամ մոռացվել։

Ցուլ. վախենում է անսպասելի փոփոխությունից։

Քանի որ կենդանակերպի այս նշանը մեծ տեղ է տալիս կայունությանը, կազմակերպվածությանն ու սովորություններին, նրան վախեցնում են անսպասելի փոփոխությունները. նա դժվար է սովորում նոր բաներին։

Երկվորյակ. վախենում է ազատությունը կորցնելուց կամ ռեժիմին ենթարկվելուց։

Քանի որ այս մարդիկ իրենց էությամբ չափազանց ակտիվ են ու անկախ, նրանք վախենում են, որ կհայտնվեն թակարդում՝ կորցնելով իրենց ազատությունը։
Խեցգետին. վախենում է, որ մարդկանց դուր չի գա, ու նրանք երես կթեքեն իրենից։

Այս մարդիկ շատ զգայուն են, ունեն փխրուն հոգի և ամեն մի վատ խոսք կամ քննադատություն շատ մոտ են ընդունում սրտին։ Դա է պատճառը, որ նրանք վախենում են քննադատված ու մերժված լինելուց։

Առյուծ. վախենում է, որ նրան կմոռանան կամ կարհամարհեն։

Առյուծները չեն կարող հանդուրժել արհամարհված լինելը. նրանք ատում են, երբ իրենց չեն նկատում։ Նրանց մեծագույն վախն այն է, որ սիրելի մարդիկ կմոռանան ու կջնջեն նրանց իրենց կյանքից։

Կույս. վախենում է, որ չի կարողանա համապատասխանել իր ակնկալիքներին։

Կույսերը ժամանակ առ ժամանակ պերֆեկցիոնիստ են գտնվում ու իրենք իրենց համար չափազանց բարձր ու անիրական ստանդարտներ են սահմանում, իսկ երբ չեն կարողանում հասնել դրանց, պարզապես սթրեսի մեջ են ընկնում։

Կշեռք. վախենում է սխալ որոշում կայացնելուց։

Կշեռքները տրամաբանող ու վերլուծական միտք ունեցող արարածներ են, ովքեր կյանքի կարևոր որոշումներ ընդունելուց առաջ մի լավ մտածում են։ Նրանց ամենամեծ վախերից մեկն այն է, որ մի օր նրանք կսխալվեն իրենց հաշվարկներում, ու ամեն բան ջուրը կընկնի։

Կարիճ. վախենում է դավաճանությունից։

Կարիճի մեծագույն վախերից մեկն է լինել դավաճանված մեկի կողմից, ով թանկ է նրանց համար։ Այս մարդիկ շատ դժվարությամբ են կարողանում կրկին վստահել մեկին։

Աղեղնավոր. վախենում է իր ազատությունը կորցնելուց։

Աղեղնավորը հպարտանում է իր անկախությամբ։ Երջանիկ լինելու համար նա պետք է ազատություն ունենա իր արարքներում։ Նրա մեծագույն վախն այն է, որ կհայտնվի շրջանակների մեջ։

Այծեղջյուր. վախենում է ձախողելուց ու այն բանից, որ չի հասնի իր երազանքներին։

Քանի որ Այծեղջյուրն անընդհատ աշխատում է հաջողության հասնելու համար, բնական է, որ նա կվախենա ձախողելուց։ Նրանք ամեն բան անում են երազանքին հասնելու համար։ Սա է պատճառը, որ մեծագույն վախերից մեկը հենց դրանց չհասնելու հավանականությունն է։

Ջրհոս. վախենում է իր անհատականությունը կորցնելուց կամ բնավորությունը փոփոխելուց։

Ջրհոսն ուզում է ամեն բան անել իր ձևով ու վախենում է, որ ստիպված կլինի իր արժեքները վերանայել՝ հասարակությանը գոհացնելու համար։ Նա գնահատում է իր անկախությունն ու չի ուզում ենթարկվել այլ մարդկանց կանոններին ու արժեքներին։

Ձկներ. վախենում է միայնակությունից։

Ձկները սիրում են ամբողջ սրտով, սակայն վախենում են, որ այն մեկը, ում ուղղված կլինի այդ սերը, երես կթեքի իրենցից, չի գնահատի իրեն ու մենակ կթողնի։ Այս մարդիկ հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով։

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am