Մարդիկ տարբեր են լինում, նրանցից ոմանք պատրաստ են նույնիսկ ամենավերջին վերնաշապիկը հանել ու տալ, ոմանք անգամ ձմռանը չեն ցանկանա մի բուռ ձյուն տալ ուրիշին: Ներկայացնենք, թե կենդանակերպի որ նշանը վերոնշյալ մարդկանց որ տեսակին է պատկանում:


Խոյ- նրանք չնայած առատաձեռն են, բայց նաև լավ հաշվարկող են: Երբեք նրանք հենց այնպես գումար չեն ծախսի, նրանք պետք է հստակ իմանան, որ այդ ծախսը կարող է մի օր եկամուտ բերել: Եթե նրանք գիտակցում են, որ այդ ծանոթը կարող է մի օր իրենց օգտակար լինել, ապա նրա համար գումար չեն խնայի:


Ցուլ- այս կենդանակերպի տակ ծնվածները սիրում են, երբ իրենց վրա են գումար ծախսում, նրանք երբեք առիթը բաց չեն թողնում անվճար հանգստի մեկնելու: Ի դեպ աղջիկ – ցուլերն ավելի առատաձեռն են, քան տղաները:


Երկվորյակ- կախված շրջապատից ու միջավայրից երկվորյակները կարող են լինել և´ առատաձեռն, և´ հակառակը: Նրանք սիրում են ցույց տալ, որ պատրաստ եմ ամեն ինչ անել, երր իհարկե «հանդիսատես» ունեն, իսկ երբ մենակ են պատկերը կտրականապես փոխվում է:


Կույս- նրանք չես սիրում փողը քամուն տալ: Նրանք գնում են այնտեղ, որտեղ կարելի է համեստ նվերներ տանել, բայց և սիրում են պատմել իրենց գնումների մասին:


Կարիճ- Նրանց համար կարևոր է, որ շրջապատը գնահատի իր կարողություններն ու հնարավորությունները, հետևաբար փորձում են երբեք չխնայել:

 Նյութը հրապարակման պատրաստեց՝ YN.am-ը