Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական հարաբերությունների, արդարության և անկեղծության հիմունքները։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 10 դաս Կոնֆուցիուսից, ովքեր դեպի լավը կփոխեն Ձեր կյանքը։

  1. Քանի դեռ կանգ չեք առել, կարևոր չէ, թե ինչ արագությամբ եք առաջ շարժվում։
  2. Երբեք մի ընկերացեք այն մարդու հետ, ով ավելի լավը չէ, քան դուք։
  3. Երբ զայրանում եք, մտածեք հետևանքների մասին։
  4. Երբ ակնհայտ է դառնում, որ նպատակներն անհասանելի են, մի փոխեք նպատակները, փոխեք դրանք իրագործելու մոտեցումները։
  5. Եթե դուք ատում եք որևէ մեկին, ապա նա հաղթել է Ձեզ։
  6. Հզոր մարդու ձգտումն ընկած է սեփական անձի մեջ, իսկ թույլինը՝ ուրիշների։
  7. Ինչ էլ որ անում եք, ամբողջ սրտով արեք։
  8. Խրատներ տվեք միայն այն մարդկանց, ովքեր, գիտակցելով սեփական տգիտությունը, գիտելիքներ են փնտրում։
  9. Փոքրիկ հաջողություններով ուրախանալը չի թողնում մեծ բարձրունքների հասնել։
  10. Եթե Ձեր մասին մեջքի ետևում խոսում են, ապա դուք նրանցից առաջ եք։

Հետևեք այս խրատներին և կտեսնեք, թե ինչպես կփոխեք սեփական կյանքը։

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am