Կենդանակերպի Հրե նշաններն անկրկնելի ավանտյուրիստներ են և մարդիկ, ովքեր երբեք տեղում չեն նստում: Նրանց կենսական դիրքորոշումն արտահայտում է դեպի ամենայն արտասովորի ձգտումը, դրա համար էլ նրանց քարերն ու թալիսմանները լի են ստեղծագործ էներգետիկայով:

Ունիվերսալ քարեր և թալիսմաններ:
Կրակի տարերքը սիրում է կարմիր գույնը. նշանակում է, որ ունիվերսալ թալիսմանները կարմիր գույնի քարերն են, օրինակ՝ ռուբինը կամ կարմիր նռնաքարը: Կրակը սիրում է նաև ալմաստ. թանկ տարբերակ, բայց լավագույններից մեկը: Ունիվերսալ քարերը թույլ են տալիս Հրե նշաններին ստանալ տիեզերքի էներգիան և ձևափոխել այն հաջողության: Ալմաստն օգնում է նաև թուլանալ և կարգավորել կյանքը՝ ավելորդ ռիսկերից ազատվելու համար:

Քարեր և թալիսմաններ Աղեղնավորների համար:
Աղեղնավորները դառնում են ավելի հաջողակ, եթե կրում են կամ տանը պահում են ձիու կամ պայտի պատկեր: Հաջողության այս սիմվոլները թույլ են տալիս Աղեղնավորներին բարձրացնել իրենց առանց այն էլ զարգացած կոմունիկացիոն հմտությունները և ընդհանուր լեզու գտնել անհրաժեշտ մարդկանց հետ:

Աղեղնավորի համար լավագույն քարը կլինի փիրուզը, որը կհուշի, թե ինչպես խուսափել չարդարացված ռիսկերից: Բանն այն է, որ Աղեղնավորը միշտ չէ, որ մտածված արարքներ է կատարում, չնայած առանձնանում է խելամտությամբ: Փիրուզը կշտկի այդ սխալը:
Քարեր և թալիսմաններ Առյուծների համար:

Թանկարժեք ռուբինը և Հրե սաթը կօգնեն Առյուծներին ցույց տալ իրենց ստատուսը և հասնել հաջողության աշխատանքային գործունեության մեջ: Այդ քարերը հզոր էներգետիկա ունեն, որոնք իրենց տիրոջն օժտում են ինքնավստահությամբ և սեփական ուժերի նկատմամբ հավատով:
Առյուծի համար լավագույն թալիսման են հանդիսանում աստղը, արծիվը և, իհարկե, առյուծը:

Քարեր և թալիսմաններ Խոյերի համար:
Հաջողակ Խոյի գլխավոր թալիսմանը մուրճն է: Այն օգնում է հաղթահարել կյանքի դժվար պահերը՝ չկորցնելով հավատը սեփական ուժերի նկատմամբ: Իսկ ոսկե գեղմը կօգնի զուր տեղը չվատնել սեփական ուժերն ու ֆինանսները:
Խոյի քարերն ալմաստն ու ամետիստն են: Ալմաստը Խոյին դարձնում է ավելի ստաբիլ և օգնում է դառնալ ավելի իմաստուն: Իսկ ամետիստը հուշում է իր տիրոջը՝ ինչպես խուսափել չարդարացված ռիսկերից և ավանտյուրաներից: