Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)

Խոյը ՄԻՇՏ սեփական կանոններով է խաղում, այդ պատճառով, եթե հարաբերությունների հենց սկզբում չբացեք բոլոր խաղաքարտերը, նա հետո վրեժ կլուծի: Ինչո՞ւ: Քանի որ եթե նույնիսկ դուք ենթադրում եք, որ Խոյը երկարատեւ հարաբերությունների ժամանակ կթուլանա, շուտով կհասկանաք, որ այդպես չէ: Խոյը ոչ թե վախենում է ամուսնությունից հետո կորցնել ազատությունը, այլ որ իր կյանքի ուղեկիցը չի հասցնի իր հետեւից:

Երկվորյակներ (մայիսի 21-ից հունիսի 20-ը)

Երկվորյակների բնավորության լավագույն առանձնահատկություններից մեկը շփվելու ունակությունն է, բայց նրանք չեն կարողանում ճիշտ սահմանել առանձնահատկությունները: Երբ գործը հասնում է երկարատեւ հարաբերությունների եւ պարտականություններին, նրանց անվճռականություը կարող է քանդել կապը:

Երկվորյակները պատահական ծանոթությունների հարցում պրոֆեսիոնալ են, քանի որ այդ դեպքում կարիք չկա անհանգստանալ կարեւոր որոշումներ ընդունելու մասին: Եթե նրանք զգում են, որ ինչ-որ մեկը նրանց չափազանց մտերիմ է դառնում, նրանք կարող են հարաբերությունները խզել ավելի արագ, քան գիտակցել, թե ինչ կատարվեց:

Աղեղնավոր (նոյեմբերի 22-ից - դեկտեմբերի 19-ը)

Աղեղնավորը երջանիկ է, երբ լավ ժամանակ է անցկացնում միայնության մեջ կամ ընկերների հետ: Երբ հարաբերությունները սկսում են լրջանալ, նա կարող է մեկուսանալ: Ավելի լավ է նրան ընտրության առջեւ չկանգնեցնել, քանի դեռ նա վստահ չէ, թե ինչ է ուզում, հակառակ դեպքում՝ ընդմիշտ կանհետանա:

Աղեղնավորի հավատարմությունը հետաքրքիր բան է: Սկզբում կարող է թվալ, որ նա լավ ժամանակ է անցկացնում եւ հաշտվել է երկարատեւ հարաբերությունների գաղափարի հետ: Բայց երբ հասկանա, որ երկար ժամանակ է լինելու հարաբերություններում, կսկսի սովորականի պես գործել, քանի որ անհանգստանում է իր ազատության համար:

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18-ը)

Ջրհոսն իրեն լավագույնս դրսեւորում է խորը կապի եւ շատ մտերիմ ընկերության վրա հիմնված հարաբերություններում: Դժվար է ասել, թե ինչի մասին է նա մտածում, քանի որ դուք կարող եք նրա հետ հարաբերությունները հաջորդ մակարդակ տեղափոխել՝ ինքներդ ռիսկի դիմելով: Երբ գործը հասնում է հավատարմությանը, նույնիսկ մանրուքները կարող են սասանել Ջրհոսի վստահությունը հարաբերությունների հարցում: Կարեւոր չէ, թե որքան ժամանակ եք միասին անցկացրել՝ 6 ամիս, թե 6 տարի: Երբ նրա հետ եք, ամեն ինչ կարող է մի քանի վայրկյանում փոխվել: