Խոյ: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում: Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկաց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ, ձեր հերթին, կդժվարանաք գնահատել նրանց:Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք, վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

Ցուլ: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի:

Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ:Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցաց հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչին չունեք:

Երկվորյակ: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար: Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է:

Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Խեցգետին: Այսօր շրջապատի մարդկանց չի հաջողվի մոլորեցնել ձեզ: Տպավորություն կստեղծվի, թե կարդում եք բոլորի մտքերը: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, ձեր ճանապարհից կհեռանցնեք դիմակավոր, կեղծ մարդկանց, ովքեր երկար ժամանակ ընկեր են ձևացել:

Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Բոլոր գործերից հեշտությամբ գլուխ կհանեք, միայն թե չխանգարեն, թողնեն ամեն բան անեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում:

Առյուծ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար:

Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի: Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են մոլորեցնել ձեզ:

Կույս: Ուշադրություն դարձրեք ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի: Հարմար ժամանակ է սեփական թուլությունների շուրջ մտածելու, որոշ բարդույթներ հաղթահարելու, ձեր առջև նոր նպատակներ դնելու համար: Շատ Կույսեր էներգիայի մեծ հոսք կզգան, կհաղթահարեն բոլոր խոչընդոտները:

Այսօր ձեր վարքագիծը շրջապատում դժգոհության ալիք կբարձրացնի, սակայն նրանք, ովքեր ձեզ իսկապես սիրում են, ցանկացած իրավիճակում ձեր կողքին կլինեն: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Կդժվարանաք հասկանալ ինքներդ ձեզ, շրջապատի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Հնարավորինս սահմանափակեք շփումները նրանց հետ, ովքեր անվերջ քննադատում են ձեզ, հիշեցնում թույլ տված սխալների մասին:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Դրական միտումների ազդեցությունից կօգտվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր չեն վախենա տուրք տալ երևակայությանը, խախտել ընդունված սովորույթները, կոտրել կարծրատիպերը:

Կարիճ: Այսօր համարձակ և նախաձեռնող եղեք, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք խոստանում այն, ինչը ձեր ուժերից վեր է, բարդ իրավիճակներում, առանց երկմտելու, մտերիմներից օգնություն եք խնդրում: Ձեր հմայքն այսօր անտարբեր չի թողնի ոչ ոքի, հնարավոր է նոր սիրավեպ սկսեք:

Երեկոյան տնային հոգսերով կզբաղվեք, կարգի կբերեք բնակարանը, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք հյուրեր ընդունել, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հրաշալի լեզու կգտնեք:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հաճելի շփումներ կունենաք, լավ մարդկանց ընկերակցությամբ կհանգստանաք և կլիցքաթափվեք: Կարող եք զբաղվել թեթև գործերով, իսկ բարդ նախագծեր ձեռնարկել չարժե, միևնույն է խանգարող հանգամանքներ կստեղծվեն և դրանք անավարտ կմնան:

Նշանի շատ ներկայացուցիչների մոտ կենսական ներուժը կնվազի: Խնայեք ձեզ, հրաժարվեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ուժասպառ անող մարզումներից: Հետևեք սննդակարգին: Համեղ ուտեստները տրամադրություն կբարձրացնեն:

Այծեղջյուր: Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են, կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սիրում, սակայն այսօր ընդհանուր լեզու չեն գտնում: Անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեք ունենա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանզի ձեզ մոտ ամեն բան կարգին է:

Հնարավոր են անհաջող գնումներ, անիմաստ ծախսեր: Գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները: Ժամանակին կանգ չառնելու դեպքում՝ սննկանալու վտանգը մեծ է:

Ջրհոս: Այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ ամեն բան կհարթվի: Նրանք, ովքեր նոր բնակարան են տեղափոխվում, կամ վերանորոգման աշխատանքներ են սկսում, կարող են անախորժություններ ունենալ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են չնախատեսված ծախսեր անել:

Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, վեճեր կարող են ծագել անգամ մանրուքների շուրջ: Փորձեք ներողամիտ լինել մտերիմների թերությունների հանդեպ և հիշեք, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն:

Ձկներ: Հնարավոր է դժվարություններ ծագեն, սակայն դրանք շատ արագ կհաղթահարեք: Ձեր հնարամտությանը, արագ կողմնորոշվելու, ճիշտ մարտավարություն վարելու ունակությանը շատերը կնախանձեն: Ընկերներն ու մտերիմներն այսօր ձեր խորհրդի կարիքը կունենան, սիրով կլսեք բոլորին, կկիսվեք ձեր փորձով, կօգնեք խուսափել սխալներից:

Հրաշալի օր է ինչպես հին ծանոթների հետ շփվելու, այնպես էլ նոր հարաբերություններ սկսելու համար: Խորհուրդ չի տրվում քննարկել ամիսներ շարունակ անհանգստացնող խնդիրները: Միևնույն է այսօր դրանց համար լուծումներ չեք գտնի, փոխարենը ձեր և շրջապատի տրամադրությունը կփչացնեք: