Հանրապետության տարածքում․

Նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում․

Նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: