Խոյ

Խոյերը հաջողակ են ամեն ինչում: Նրանց բախտը բերում է ինչպես սիրո, այնպես էլ փողի հարցում: Սա միայնգամայն հասկանալի է, քանի որ Խոյերը չեն վախենում պարտվել: Նրանց դուր է գալիս խաղի պրոցեսը, իսկ արդյունքը երկրորդական է: Բայց մի փորձեք նրանց նմանվել, միեւնույն է՝ ձեզ մոտ չի ստացվի:

Ցուլ

Սիրո հարցում Ցուլերի բախտն անհավանական բերում է: Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք գիտեն, թե ինչպես պետք է գայթակղել: Դա նրանց նաեւ ֆինանսական հաջողություն է բերում: Եթե Ցուլերը բավականաչափ խորամանկ են, ապա կարող են ծանոթությունն իրենց օգտին օգտագործել միշտ եւ ամենուր:

Երկվորյակներ

Երկվորյակներին բախտը ոչ միշտ է ժպտում: Հիմնականում հաջողությունը նրանց սպասում էայնտեղ, որտեղ պարզապես ելք չկա: Անհավանական կերպով ամեն ինչ հանկարծ այնպես է շրջվում, որ նրանք ջրից չոր են դուրս գալիս: Օրինակ, երբ ընդհանրապես գումար չեն ունենում, ինչ-որ մեկը որոշում է նրանց փող տալ:

Խեցգետին

Ֆինանսական հարցերում Խեցգետինների բախտը հաճախ բերում է, երբ խոսքը ներդրումների մասին է: Նրանք ի ծնե գործարար են, որոնք միշտ գիտեն՝ ինչպես կրկնապատկել կարողությունը եւ պարտքեր չկուտակել: Նրանք կարողանում են ճիշտ ծանոթություններ հաստատել: Կյանքի ընթացքում Խեցգետիններն ընկերներ են ձեռք բերում, որոնք նրանցից երբեք երես չեն թեքում:

Առյուծ

Առյուծները բազմաթիվ թուլություններ ունեն, այդ պատճառով հաջողությունը նրանց ավելի շատ է պետք, քան Կենդանակերպի մյուս նշաններին: Հաջողությունը նրանց նվիրում է մարդկանց, որոնք Առյուծներին են նվիրում իրենց ամբողջ սերը:

Կույս

Կույսերին բախտը ժպտում է այն ժամանակ, երբ նրանք չեն էլ սպասում, բայց ավելի հազվադեպ, քան Կենդանակերպի մյուս նշաններին: Դա փոխհատուցվում է ամեն գործ ավարտին հասցնելու նրանց ունակությամբ: Կույսերը կարողանում են գումար տնտեսել, խոսել այն ժամանակ, երբ պետք է, պատերազմ հրահրել միայն ամենահարմար պահին: Նրանք ստրատեգ եւ դիվանագետ են:

Կշեռք

Կշեռքները հաջողության իմաստով նման են Կույսերին: Նրանք գրեթե ոչ մի բանում հաջողակ չեն, բայց մեկ առավելություն ունեն: Ծնվելիս աստղերը նրանց արտասովոր խարիզմա եւ հմայք են շնորհում: Այդ հմայքը նրանց փրկում է ֆիասկոյից, օգնում սիրո հարցում եւ պարզապես հաջողություն բերում:

Կարիճ

Կարիճները ե՛ւ բնությունից ուժեղ են, ե՛ւ հաջողակ: Դա արտահայտվում է նրանով, որ նրանք հմտորեն խուսափում են բարդ իրավիճակներում խնդիրներից: Եթե գրասենյակային շենքի վրա ռումբ ընկնի, միայն Կարիճները ողջ կմնան: Եթե աշխարհի վերջը գա, ապա Կարիճները ստիպված կլինեն վերականգնել Երկրի բնակչությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների բախտն անհավանական բերում է, ընդ որում՝ անկախ այն բանից, թե ինչ են անում: Բավական է միայն, որ նրանք ինչ-որ բան ցանկանան: Որոշ ժամանակ կանցնի, եւ նրանք կքաղեն իրենց ցանկությունների առաջին պտուղները: Նրանց միայն նախանձել կարելի է, քանի որ նրանց հաջողությունը կարելի է համեմատել Խոյերի հետ, իսկ որոշ հարցերում նրանք նույնիսկ գերազանցում են:

Այծեղջյուր

Այծեղջյուրին հարցրեք, արդյո՞ք հաջողակ է: Նա կպատասխանի՝ ոչ: Սեփական աչքում նրանք տառապյալներ են եւ ամեն ինչի ինքնուրույն են հասնում, չնայած իրականում ամեն ինչ հակառակն է: Ճակատագիրը մշտապես նրանց ընտրության հնարավորություն են տալիս: Սիրո հարցում նույնպես Այծեղջյուրների բախտը բերում է, բայց նրանք երբեմն դա չեն նկատում:

Ջրհոս

Ճակատագրի կողմից երես առած եւս մեկ նշան: Ջրհոսները սիրում են ռիսկի դիմել, ինչի համար ճակատագիրը նրանց հաղթանակ է շնորհում: Բազմաթիվ ֆիլմերում տեսնում եք հերոսների, որոնք իմաստուն են, կարեւոր տեղեկությունների են տիրապետում, որոնք վաճառում են: Ջրհոսները նույնպես այդպիսին են: Նրանք միշտ մեկ քայլ առաջ են, քանի որ բոլորից շատ գիտեն: Ինչպե՞ս: Հայտնի չէ: Հնարավոր է՝ պարզապես հաջողություն է:

Ձկներ

Ձկների բախտը բավական հաճախ է բերում, սակայն Տիեզերքը սովորաբար փոխարենն ինչ-որ բան է վերցնում: Եթե Ձկները չեն գուշակում, թե ինչում կարող են անհաջողության մատնվել, ապա հաճախ դժվարությունների են հանդիպում: Դժվար է Ձկներին անհաջողակ կոչել, բայց նաեւ անհնար է Ճակատագրի սիրելիներն անվանել: