Խոյ. Կարող են առաջանալ որոշ անհասկացողություն եւ լարվածություն գործընկերների ու ղեկավարության հետ: Նույնիսկ տան անդամները ձեզ դժվարությամբ կհասկանան այսօր: Նահանջեք բռնած դիրքից, անկախ այն հանգամանքից, թե որքանով զորեղ են ձեր կռվանները: Ավելի օգտակար կլինի հարազատների շահերի հետ հաշվի նստելը, քան ձեր:

Ցուլ. Բավականին լավ եւ արդյունավետ օր է գործնական հաջողությունների հասնելու համար: Որեւէ խնդիրներ չեն առաջանա ձեր ճանապարհին: Զբաղվեք գործերով եւ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Երկվորյակ. Մի աչքաթող արեք գործերը եւ թույլ մի տվեք, որպեսզի իրադարձությունները ընթնանա ինքնահոսի թողնված: Ավելիին կհասնեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք: Գործընկերների հետ զրույցները բավական հետաքրքիր գաղափարներ կծնեն ձեր գլխում, որոնք կարող են մեծ օգուտներ տալ, եթե իրականացնեք:

Խեցգետին. Շնորհիվ ձեր հուսալի երաշխավորների այսօր ձեր առաջ լավ հնարավորություններ կբացվեն հատկապես վարկավորման ոլորտում: Այսօր կարող են հաջողությամբ պսակվել ընկերական հարաբերությունները:

Առյուծ. Թույլ մի տվեք ձեզ ներառել բախումների եւ առճակատումների մեջ: Շտկեք այն դրությունը, որի մեջ լարվածություն ինքներդ եք մտցրել: Եղեք համբերատար հատկապես հարազատների հետ:

Կույս. Այսօր հնարավոր են առաջանալ հարցեր, որոնք ձեր անհետաձգելի ուշադրության կարիքը կունենան: Պատրաստ եղեք այն բանին, որպեսզի նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք: Ձեր խնդիրներով զբաղվեք ինքնուրույն:

Կշեռք. Օրը հաջող է լարված եւ եռանդուն աշխատանքի համար: Կամքի ուժ դրսեւորեք եւ կարող եք լավ արդյունքների հասնել: Հնարավոր են նոր ռոմանտիկ ծանոթություններ, որոնք կվերաճեն երկարատեւ հարաբերությունների:

Կարիճ. Այս օրը արդյունավետ է մասնագիտական գործունեության տեսանկյունից: Գործերին լուրջ վերաբերվեք եւ սկսած գործն անպայման հասցրեք ավարտին: Վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, զգույշ եղեք:

Աղեղնավոր. Գործնական ակտիվությունը լավ պտուղներ կտա: Օրը հարմար է նոր ծանոթությունների, հին ընկերների հետ հանդիպումների, գործընկերների հետ շփման համար: Եթե ազատ ժամանակ ունեք, ապա հանգստացեք եւ ժամանակը տրամադրեք հաճելի ժամանցին, ուժերի վերականգնմանը:

Այծեղջյուր. Գործերում կարգավորվածություն մտցրեք: Վերլուծեք ավելի վաղ կատարած սխալները, նորերից խուսափելու համար: Հին հաշիվներ մի պարզեք, այլապես կարող են խնդիրներ առաջանալ եւ ընտանիքում եւ անձնական կյանքում:

Ջրհոս. Այսօր անկեղծ զրույցներից խուսափեք: Կա հավանականություն, որ ստացած տեղեկությունները ձեր դեմ կօգտագործվեն: Օրը հարմար է անձնական եւ սիրային հարցերի կարգավորման համար: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Ձկներ. Մի վախեցեք կարեւոր որոշումներ կայացնել: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել մասնագիտական գործունեությաննառնչվող հարցեր: Ընտանիքով կարճատեւ ուղեւորությունների մեկնելու համար օրը չափազանց հարմար է: