Խոյ. Օրը բավական լարված է եւ տհաճություններով լեցուն: Կենսական ներուժը կնվազի այսօր, ի հայտ կգան խրոնիկ հիվանդությունները: Դեպրեսիվ վիճակներում հայտնվելու հավանականությունը մեծ է: Օրը հարմար է անցկացնել միայնության մեջ:

Ցուլ. Մտավոր աշխատանքի համար ամենից հարմար օրն է: Արդյունավետ կլինի ինքնուրույն նոր բաներ սովորելը: Գիտելիքի կարիքը, որը զգացել եք նախկինում, կարող եք լրացնել այսօր: Անշարժ գույքի ոլորտում գործերը վատ չեն ընթանում:

Երկվորյակ. Խոչընդոտներ կարող են ի հայտ գալ այնտեղ, որտեղ դուք չեք էլ սպասում: Հետաձգեք հարաբերությունների պարզումը եւ մեղավորների որոնումները: Հավատացեք, անշնորհակալ գործ է դա, հատկապես այսօր: Աջակցեք մտերիմներին, քանի որ դուք էլ շուտով աջակցության կարիք կունենաք:

Խեցգետին. Շատ ժամանակ ստիպված կլինեք հատկացնել գործընկերների եւ մտերիմների հետ շփմանը: Զրույցների համար թեմայի պակաս չեք ունենա: Ձեզ նյարդայնացնող գործերը ճիշտ կլինի հետաձգել: Ժամանակ տրամադրեք առողջության հետ կապված հարցերի կարգավորմանը:

Առյուծ. Օրը հարմար է նոր գործերի սկսման համար: Ընկերական միջավայրում ձեզ լավ կզգաք: Մտերիմները պատրաստ են ձեզ օգնել, եւ դա ուրախություն կպատճառի ձեզ, հատկապես բարդ որոշումներ կայացնելու հարցում: Հարաբերությունների ամրացման համար բոլոր նախադրյալները կան այսօր:

Կույս. Կարելի է ցանկացած բարդության գործ պլանավորել: Զգացմունքային արտահայտչամիջոցների հարցում եղեք առատաձեռն: Օրը հարմար է հանգստանալու, օրվա թոհուբոհից կտրվելու համար:

Կշեռք. Այսօր շատ բան կհասցնեք կատարել: Հաջողությունը կուղեկցի ձեզ ողջ օրվա ընթացքում: Սիրելի անձնավարության համար հաճելի անակնկալ նախապատրաստեք, նա դրան սպասում է: Օրը հարմար է նաեւ փորձարկումների համար:

Կարիճ. Ինքնաբուխ գործողություններից խուսափեք: Եթե ձեր շուրջ լարվածություն սկսվի, լավագույն որոշումը կլինի մեկուսանալը: Հին կապերի վերականգնման համար օրը ամենից հարմարն է:

Աղեղնավոր. Կամք եւ վճռականություն ցուցաբերեք որոշումներ կայացնելիս: Օրվա ընթացքում բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ կստանաք: Ճիշտ որոշումներ կայացնելու համար հիմնվեք ձեզ համար թանկ ու սիրելի անձանց շահերի վրա: Մի մեկուսացեք, ավելորդ լարվածություն չունենալու համար:

Այծեղջյուր. Հարմար ժամանակահատված է ներքին խնդիրները հարթելու, վախերը հաղթահարելու համար: Ինքներդ ձեզ նայեք կողքից եւ ամեն բան կհասկանաք: Գործանական բանակցությունների համար հարմար օր է:

Ջրհոս. Աշխատավայրում ամեն բան կայուն է ու հանգիստ: Շատ ժամանակ եւ ուշադրություն կհատկացնեք հարազատ մարդկանց: Երեկոյան փորձեք միտքը հանգստացնող զբաղմունքներ գտնել: Միայնակ Ջրհոսների համար նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն կտրվի:

Ձկներ. Օրը կարող է լինել ոչ այնքան հաջող դասավորված, քանի որ կայունության եւ ապահովության զգացողություն չեք ունենա ողջ օրվա ընթացքում: Լավ ինքնազգացողության համար գնացեք զիջումների շրջապատի հետ: Փորձեք փոքրիկ ուրախություններով գունավորել օրվա անձկությունը: