Խոյ. Այսօր ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը՝ ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց’ դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն:Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար, ընդ որում՝ դրանք կարող թե ռոմանտիկ, և թե՝ գործնական զարգացում ունենալ:

Ցուլ. Բարենպաստ օր է ամենաբազմաբնույթ ու հեռանկարային գործարքներ կնքելու համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառությունը, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ նշանի ոչ մի ներկայացուցիչ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին:

Երկվորյակ. Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում՝ իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում:

Խեցգետին. Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն՝ դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել: Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը:

Առյուծ. Օրը առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից, դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում:

Կույս. Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե հենց’ երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում, կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին:

Կշեռք. Օրվա սկիզը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց’ դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ՝ շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասակշիռ կեցվածքի համար;

Կարիճ. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում:

Աղեղնավոր. Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ՝ լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ, դուք կստանաք անգնահատելի փորձ:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք՝ դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը՝ բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում:

Ջրհոս. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու՝ չի բացառված, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:

Ձկներ. Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը պահերով կործանարար է՝ կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները: