Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ: