Խոյ

Խոյին կառավարում է էներգիայով լի եւ իմպուլսիվ Մարսը: Լավ տրամադրության ժամանակ Խոյը հրաշալի ընկեր է: Նրա հետ ձանձրալի չէ, նա ծույլ չէ, պատրաստ է օգնել ձեզ: Բայց եթե Խոյին հանդիպել եք վատ տրամադրության ընթացքում, եթե նրան ինչ-որ բանով զայրացրել եք, ապա իսկական հրե փոթորկի ականատես կլինեք:

Խոյերը բռնկուն ու համառ բնավորություն ունեն, նրանց հետ դժվար է համաձայնության գալ, քանի որ նրանք ոչ միշտ են լսում զրուցակցի փաստարկները: Կենդանակերպի այս նշանի տղամարդիկ հաճախ մտածում են, որ որոշ հարցեր միայն բռունցքով կարելի է լուծել:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնպես Մարսի հովանու ներքո են: Սովորաբար Կարիճները հանգիստ են ու բարյացկամ: Ոմանք նրանց նույնիսկ միամիտ են համարում: Բայց ոչ բոլորին է հայտնի, որ հանգստության դիմակի տակ պարբերաբար հզոր էմոցիաների փոթորիկներ են մոլեգնում:

Կարիճները հազվադեպ են ցուցադրում իրենց էմոցիաները, բայց երբ նրանց համբերության բաժակը լցվում է, կործանարար զայրույթը պայթում է: Նման պահերին Կարիճներն իսկապես չար եւ նույնիսկ դաժան են դառնում: