Կենդանակերպի նշանների մի մասը բաց է մարդկանց համար, մյուսները հակված են թաքցնել սեփական զգացմունքները: Soulpost.ru-ն ներկայացրել է՝ ինչպիսին են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:

Այծեղջյուր: Այծեղջյուրները զգուշությամբ թաքցնում են իրենց զգացմունքները: Դա նրանց ուժեղ է դարձնում, օգնում պաշտպանել սիրտը: Բայց Այծեղջյուրը ևս մարդ է, ինչը նշանակում է, որ այդ դիմակը կարող է պատռվել: Այդ հազվադեպ պահերին կարող եք խոսել այն ամենի մասին, ինչ նրան անհանգստացնում է, նույնիսկ, եթե Այծեղջյուրը դա չի ցանկանում: Այծեղջյուրին հասնելը դժվար է, բայց երբ փորձում եք նրա զգացմունքների մասին դատողություններ անել հանգիստ և առանց էմոցիաների, նա հակված է անկեղծանալ:

Կարիճ: Կարիճը թաքցնում է իր իրական զգացմունքները, քանի որ գիտի, որ ոչ բոլորն են վստահության արժանի: Նրան հարկավոր չէ անկեղծանալ մեկի առաջ, ով, իր կարծիքով՝ չի կարողանում գաղտնիքներ պահել, հետո օտարներից իմանալ, որ վերջիններիս տեղյակ են՝ ինչ է իր հետ կատարվում: Կարիճի համար դա ամենաստոր արարքներից մեկն է: Եթե չեք կարողանում լռել, Կարիճն այլևս երբեք չի վստահի ձեզ: Այո՛, Կարիճը պաշտպանում է իր սիրտը, բայց դա չի նշանակում է, որ նա զգացմունքներ չունի: Կարիճը կրքոտ է, սիրառատ, պարզապես ցանկանում է զգացմունքներն արտահայտել ապահով միջավայրում:

Խոյ: Խոյը խնդիր չի տեսնում մարդկանց հայտնել այն մասին, որ երջանիկ է, ոգևորված, քանի որ կարող եք դրական էմոցիաները կիսել իր հետ: Խոյի մոտ խնդիրներ են առաջանում, երբ նա խոցելի իրավիճակում է հայտնվում: Նա չի ցանկանում միշտ խոսել այն մասին, ինչ զգում է, նույնիսկ, եթե դա տանջում է նրան: Այդ պատճառով Խոյը փորձում է հագեցնել գրաֆիկը, որպեսզի ժամանակ չունենա մտածել իր զգացմունքների մասին: Եթե ցանկանում եք, որ Խոյն անկեղծ լինի ձեզ հետ, եղեք նրա կողքին, և ոչ՝ նրա դեմ:

Երկվորյակներ: Երկվորյակները փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, որպեսզի չնյարդայնացնեն մարդկանց: Նրանք վճռական չեն, այդ պատճառով էլ տրամադրության անկումները նրանց բնավորության մի մասն են: Երկվորյակները փորձում են ինքնուրույն հաղթահարել այդ ամենը, սակայն դա ոչ միշտ է հեշտ: Երկվորյակն իրեն ավելի վստահ կզգա, եթե իմանա, որ միշտ պատրաստ եք շփման, իրեն կլսեք յուրաքանչյուր պահի:

Առյուծ: Առյուծները տաղանդավոր են, բայց չեն կարողանում առողջ արտահայտել սեփական զգացմունքները: Նա հեշտությամբ կարող է պատմել՝ ինչ է կատարվում իր հետ, եթե չեք զայրացրել նրան: Առյուծին սեփական զգացմունքներն արտահայտել ստիպելու լավագույն միջոցը խնդրի նկատմամբ նրա դիրքորոշումը պաշտպանելն է:

Կույս: Կույսերն այնքան տարված են կյանքում կատարելության ձգտումով, որ զգացմունքները տրամաբանական դատողություններին խանգարող երևույթ են համարում: Կույսերը գերադասում են «արգելափակել» սեփական զգացմունքները և հույս ունեն, որ այլևս երբեք չեն բախվի դրանց հետ: Այդ պատճառով շատ կարևոր է Կույսին թույլ տալ հանգստանալ և ազատվել անիմաստ կռիվներից: Եթե ցանկանում եք, որ Կույսը բացվի ձեր առաջ, թույլ տվեք նրան մի փոքր քաոս ստեղծել իր կյանքում: Հավատացրեք Կույսին, որ Երկիր մոլորակը չի դադարի պտտվել, եթե նա լաց լինի կամ օրվա ընթացքում չանի որևէ բան:

Ձկներ: Սովորաբար Ձկները սեփական զգացմունքներն արտահայտելու խնդիրներ չունեն: Սա՝ միայն այն դեպքում, երբ նրանց կողքին մարդ է, ում նա վստահում է: Ձկները լաց չեն լինում և չեն զայրանում անծանոթ մարդկանց առաջ: Նրանք առաջ են շարժվում՝ գլուխը բարձր պահած: Եթե ցանկանում եք, որ Ձկներն անկեղծանան ձեզ հետ, լսեք նրանց: Ձկներին թույլ տվեք հասկանալ, որ չեք պատրաստվում դատել նրանց կամ մտափոխել:

Խեցգետին: Խեցգետիններն այն մարդկանցից են, ովքեր չեն վախենում կիսել իրենց զգացմունքները, միայն, եթե մարդիկ նրան առիթ չեն տալիս ինքնախաբեության: Խեցգետինները ջանասիրաբար հետևում են իրենց զգացմունքներին, ինչը թույլ չի տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում են:

Աղեղնավոր: Աղեղնավորները չեն ամաչում իրենց զգացմունքներից: Նրանք մյուսներից ոչինչ չեն թաքցնում, քանի որ ազնիվ են իրենք իրենց և մյուսների հետ: Երբ Աղեղնավորը ցանկանում է որևէ բան ասել կամ արտահայտել իր զգացմունքները, նա անում է դա՝ անկախ նրանից՝ պատրա՞ստ եք դրան, թե՞ ոչ: Դժվար չէ Աղեղնավորին օգնել անկեղծանալ. հարկավոր է նրան ստիպել խոսել այն ամենի մասին, ինչն առաջացրել է բուռն զգացմունքները:

Ցուլ: Ցուլերը գիտեն, որ զգացմունքների մասին խոսելն ու դրանցով կլանված լինելը տարբեր բաներ են: Նա փորձում է վերահսել՝ ինչ է ասում մարդկանց, բայց շատ է սիրում պատմել իր մասին: Անկեղծանալուց առաջ Ցուլը դիմադրում է, նա չի ցանկանում չափազանց անկեղծ լինել, բայց չի էլ սիրում զգացմունքներն իր մեջ պահել:

Կշեռք: Կշեռքներն առանց խնդրի արտահայտում են զգացմունքները, երբ պատճառ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այն մարդկանց շարքին չեն դասվում, ովքեր տրտնջում են այնքան, մինչև որևէ մեկը հարցնի՝ ինչ է պատահել: Բայց եթե խնդիրը դուք եք, Կշեռքները ձեզ կասեն, թե որքան հիասթափված են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում թաքցնել սեփական Ես-ը: Նրանք հավասարակշռություն են սիրում:

Ջրհոս: Ջրհոսն առանց խնդրի կպատմի իր զգացմունքների մասին, բայց մի պայմանով: Դուք պետք է նրան շատ մտերիմ լինեք. այդ դեպքում Ջրհոսը կպատմի այն ամենը, ինչ զգում է: Նա կանկեղծանա ձեզ հետ, եթե թույլ տաք վերահսկել խոսակցությունը: Ընդ որում, նա ձեզ կասի միայն այն ամենը, ինչ ցանկանում է:

Նյութի աղբյուրը՝ 168.am