Խոյ. Որեւէ կտրուկ փոփոխություններ ձեր ճակատագրում այսօր տեղի չի ունենա: Միայն փորձեք կոնֆլիկտային իրավիճակներում չհայտնվել, հատկապես, եթե դիմացինը պաշտոնավոր է եւ որոշակիորեն ունի հավասարակշռության պակաս: Ժամանակը ցանկալի է անցկացնել սիրելի մարդու ընկերակցությամբ կամ ընտանեկան միջավայրում:

Ցուլ. Այժմ լսելու եւ ոչ թե խոսելու կամ սեփական խնդիրները դրոշի վերածելու ժամանակն է: Հեռու մնացեք ինչ որ մեկին քննարկելու գայթակղությունից: Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների համար: Կարեւոր է որ ձեր խոսքով ու գործով մարդկանց չվիրավորեք:

Երկվորյակ. Եթե նույնիսկ ինչ որ բանից դժգոհ մնաք այսօր, ապա մի շտապեք միանգամից պոռթկալ: Այդպես դուք ավելի կխորացնեք առկա խնդիրները եւ ոչ թե կլուծեք դրանք: Կարեւոր որոշումներ կայացնելիս զգույշ եղեք: Ճշգրիտ գնահատեցեք իրավիճակը եւ սեփական հնարավորությունները, նախքան քայլեր ձեռնարկելը:

Խեցգետին. Կենտրոնացեք մասնագիտական գործունեության վրա: Եթե աշխատավայրում ինչ որ բան չգնա ձեր ուզածի պես, մի մտահոգվեք: Սխալները բարեբախտաբար մեծ չեն լինի եւ կկարողանաք արագ ուղղել դրանք: Կարող եք նաեւ որոշ հարցերի հետ կապված խորհուրդ հարցնել փորձառու գործընկերներից:

Առյուծ. Այժմ կեղծավորության դրսեւորման համար հարմար ժամանակ չէ: Հատկապես անկեղծ եղեք սիրելի անձնավորության հետ: Հարմար ժամանակ է գործնական խոսակցությունների եւ հանդիպումների համար:

Կույս. Օրը հաջող կդասավորվի, եթե տուրք չտաք սեփական բացասական էմոցիաներին: Գործերին մոտեցեք ստեղծագործաբար, կիրառեք անակնկալ քայլերը: Հաճելի զբաղմունք գտեք երեկոյի համար: Հաճելի կլինի ընկերների հետ շփումը: Կարող եք նաեւ դուրս գալ զբոսանքի:

Կշեռք. Ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում որեւէ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա այսօր: Եթե զգաք, որ օգնության կարիք ունեք, անվարան դիմեցեք ձեր մտերիմներին:Այժմ ժամանակը չէ հապճեպ որոշումներ կայացնելու համար, քանի որ պրոցեսները կարող են վերաիմաստավորվել բավականին անակնկալ:

Կարիճ. Այսօր պահպանելով տարրական զգուշավորություն, կարող եք խուսափել տհաճություններից: Փորձեք զերծ մնալ իմպուլսիվ եւ ագրեսիվ մարդկանց հետ շփումներից: Հարմար ժամանակ է գնումներ կատարելու համար:

Աղեղնավոր. Հնարավոր է այսօր անհանգստություն ապրեք, սակայն այդ անհանգստությունը կարող է նաեւ հաճելի լինել: Աստղերը վստահ են, որ լավ ժամանակ է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նոր նախագծեր սկսելու համար, սակայն զգույշ եղեք:Եղեք ավելի մեղմ եւ հարկ եղած դեպքում օգնեք մտերիմներին: Հնարավոր է խնդիրներ առաջանան առողջության հետ:

Այծեղջյուր. Խուսափեք փոփոխություններից, անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտներում դրանք կարող են լինել: Դրանք վտանգավոր են նրանով, որ կարող են անակնկալ շրջադարձներ ստանալ: Կարելի է հույս դնել հին կապերի վրա: Դրանք ձեզ համար կբացեն նոր հեռանկարներ: Հարկ է հարթել բախումները եւ բոլոր հարցերը հարթել խաղաղությամբ:

Ջրհոս. Որեւէ լուրջ բան մի պլանավորեք այսօրվա համար: Ժամանակն է մի քիչ հանգստանալու: Եթե նման հնարավորություն չունեք, ապա միայն ամենից հրատապ գործերով զբաղվեցեք: Հաճելի եւ օգտակար մարդկանց հետ հանդիպումներից հրաժարվելու կարիք ամենեւին չկա:

Ձկներ. Օրը հագեցած կլինի բանակցություններով, որոնք կարող են ձեզ բերել նաեւ ֆինանսական արդյունքներ: Խոսակցություններում ուշադիր եղեք, որպեսզի կոշտ արտահայտություններ թույլ չտաք: Միայնակ չեք մնա այսօր: Ընկերներն ու հարազատները կգան ձեզ օգնության: