Մարդիկ տարբեր պահերի տարբեր դիրքով են նստում՝ կախված տրամադրությունից, իրավիճակից և այլն։ Հոգեբանները դեռ վաղուց են ապացուցել, որ նստելու դիրքը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։

1․ Ձիգ և ուղիղ դիրքը․ դուք ձեզ ինքնավստահ եք զգում և տվյալ իրավիճակում իշխողը դուք եք։

2․ Ոտքերը խաչած դիրքը․ մտքում տատանվում եք՝ այսպես, թե այնպես անել, ինքնավստահ չեք:

3. Ոտքերը հորիզոնական դիրքով խաչած վիճակը․ դուք ձեզ լավ եք զգում, ամեն ինչ կարգին է, ներդաշնակ եք միջավայրի հետ և պատրաստ եք դիմացինի հետ կոնտակտի մեջ մտնել:

4․ Խաչած ոտնաթաթեր․ բավականին ինքնավստահ եք ձեզ զգում, սակայն մի փոքր խուսափում եք շփման մեջ մտնելուց։

5.  Խաչած ձեռքեր․ խուսափում եք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց, փորձում եք պաշտպանվել։ Միգուցե նաև զայրացած եք։