Խոյ. Օրը հաջող կլինի, եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել: Վստահ եղեք, որ նրանք ճիշտ ուղղություն ցույց կտան: Նոր կապեր ձեռք բերելու հարցում կարևոր է չշտապել, ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան ձեզ թվում է:

Ցուլ. Օրը կլինի բավական անհանգիստ ու հագեցած: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի առք ու վաճառքին: Կաճեն ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

Երկվորյակներ. Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի և ինքնուրույն գործելու համար: Ձեր հասցեին այսօր շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով հետևում է ձեզ և լռում. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Խեցգետին. Բարենպաստ օր է գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այստեղ է, որ կարող եք լավագույնս ինքնադրսևորվել: Կլինեն նաեւ թեթեւ տհաճություններ:

Առյուծ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է, և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար, դուք իրական աջակցություն կստանաք:

Կույս. Այսօր ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում ձեռնարկած բոլոր գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում:

Կշեռք. Այսօր դուք ինքնավստահ եք եւ լի եռանդով: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար վճռականություն և համարձակություն' շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները:

Կարիճ. Օրը բավական բարդ է եւ ոչ միանշանակ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:

Աղեղնավոր. Աշխատեք քիչ անհանգստանալ: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը ինքնուրույն լուծեք: Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի:

Այծեղջյուր. Այսօր դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: Խնդրահարույց կլինի օրը նաեւ անձնական ճակատում:

Ջրհոս. Հաջող օր է: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում, որ արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ դրվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Ձկներ. Մասնագիտական առումով այնքան էլ բարենպաստ օր չէ, գործերով զբաղվելու տրամադրություն չկա, անհնար է դառնում կենտրոնանալըՕրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն: