Խոյ. Այսօր դուք այնքան էլ բարձր տրամադրություն չեք ունենա եւ ամեն բանից կլինեք դժգոհ: Բացասական էմոցիաներին տուրք մի տվեք, այլապես հնարավոր է տեւականորեն ընկնեք դեպրեսիվ վիճակի մեջ: Կուզենաք փախչել իրականությունից եւ ամփոփվել ինքներդ ձեր մեջ: Ամեն դեպքում հեռու մնացեք սպիրտայինի չարաշահումից:

Ցուլ. Օրը կանցնի հանգիստ ռիթմով: Հարմար ժամանակ է նախապես սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Եթե կա հնարավորություն, ապա կարող եք շրջել խանութներով: Շոփինգը կօգնի ձեզ բարձրացնել տրամադրությունը: Կարող եք փոքրիկ նվերներ գնել ընտանիքի անդամների համար:

Երկվորյակ. Այսօր դուք կլինեք չափազանց խոսելի եւ նեղացկոտ: Հեշտությամբ կենթարկվեք սադրանքների: Աստղերը հորդորում են ձեզ լինել զգույշ բոլոր հարցերում: Ցանկալի է, որ օրվա երկրորդ կեսին մեկուսանաք եւ փորձեք ինքներդ ձեզ հասկանալ:

Խեցգետին. Օրը կանցնի առանց հատուկ անակնկալների: Շատ բան կկարողանաք կատարել այսօր, որոշ բաներ էլ կհետաձգեք նոր աշխատանքային շաբաթվա վրա: Փորձեք ինչոր փոքրիկ ուրախություններով բարձրացնել ձեր տրամադրությունը: Երեկոյան կարող եք գնալ սպա սալոն լարվածությունը թուլացնելու համար:

Առյուծ. Նոր պայմանագրերի կնքումը այսօր ցանկալի չէ: Անհրաժեշտություն կզգաք անընդհատ էներգիայի պաշարը լրացնելու: Արդեն կեսօրին կզգաք հոգնածություն, որը կարող է լինել քնատության հետեւանք: Կազդուրիչ խմիչքների օգտագործումն աստղերը այսօր խորհուրդ են տալիս: Ժամանակն է կյանքի ռիթմը մի փոքր դանդաղեցնել:

Կույս. Կարեւոր որեւէ իրադարձություն տեղի չի ունենա: Ինքներդ ստիպված կլինեք ձեր օրը գունավորեք: Նոր գործեր մի սկսեք: Միեւնույնն է այսօր լուրջ աշխատելու համար չեք տրամադրվի: Խուսափեք վեճերից:

Կշեռք. Այսօր չափազանց լարված եք եւ ամեն բան ընկալում եք շատ սուր: Հատկապես ուշադիր եղեք նոր ծանոթացած անձանց հետ ձեր շփումներին: Հնարավոր է փորձեն ձեզ խաբեության զոհ դարձնել: Կասկածամտորեն վերաբերվեք ցանկացած առաջարկի:

Կարիճ. Օրը կլինի բավական հանգիստ: Աստղերը ձեր հանդեպ տրամադրված են բավական բարեհաճ; Օրվա առաջին կեսին նոր գործեր մի սկսեք եւավարտին հասցրեք արդեն ընթացքի մեջ գտնվողները: Օրվա երկրորդ կեսին կարող եք պլանավորել առաջիկա աշխատանքային շաբաթը:

Աղեղնավոր. Աղմկոտ միջավայրերից խուսափեք: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ հասկանաք: Հարազատների հանդեպ չափից դուրս պահանջկոտ մի եղեք: Միաժամանակ նաեւ խուսափեք ավելորդ քննադատություններից: Եթե ցանկանում եք, որ աշխարհը լինի ավելի լավը, սկսեք ինքներդ փոխվել:

Այծեղջյուր. Աշխատավայրում չափից դուրս մի ծանրաբեռնվեք: Ակնհայտ է, որ արձակուրդի կարիք ունեք: Եթե նման հնարավորություն կա, վերցրեք արձակուրդ եւ մեկնեք հանգստանալու եւ ուժերը վերականգնելու: Ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ:

Ջրհոս. Թողեք ձեր հրամայական տոնը հատկապես հարազատների հանդեպ: Անզգուշության հետեւանքով հնարավոր է կոնֆլիկտներ ունենաք ընտանիքում: Փոքր եկամուտներ կունենաք, որոնք սակայն ձեր բյուջեի վրա էական ազդեցություն չեն ունենա: Օրվա երկրորդ կեսին կստանաք ուրախ լուրեր:

Ձկներ. Դրական փոփոխություններ են սպասվում ձեր կյանքում: Շատ բան կախված է հենց ձեզանից: Ինքներդ ձեզ բերեք մարտական պարտաստականության վիճակի ճակատագրի` ձեզ համար նախատեսված փոփոխությունները հավուր պատշաժի ընդունելու համար: Կարեւոր է, որ ճիշտ պահին ճիշտ ժամին ճիշտ տեղում լինեք: