Խոյ. Նոր գործեր մի սկսեք եւ փորձեք այսօր անպայման ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը: Խուսափեք կարեւոր որոշումներ կայացնելուց, ֆինանսական գործարքներ կատարելուց: Միայն այս կերպ ֆինանսական կորուստներ չեք ունենա:

Ցուլ. Հարկ է, որ ուշադրությամբ հետեւեք ձեր շուրջ կատարվող իրադարձություններին, սակայն միշտ մնաք որպես դիտորդ: Օրը տրամադրում է առօրեական գործերով զբաղվելուն: Խորհուրդ է տրվում կրճատել ծախսերըեւ անցնել խնայողության խիստ ռեժիմի:

Երկվորյակ. Այսօրվա կայացրած որոշումները կլինեն շրջադարձային եւ ճակատագրական: Հիանալաի ժամանակ է հատկապես անձնական կյանքը կարգի բերելու համար: Պիտանի ինֆորմացիայի հանդեպ ձեր հասանելիությունը կբացվի: Այսօր կարող եք զբաղվել ինքնակրթությամբ, որը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի:

Խեցգետին. Այսօր, ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու, էշի համառություն կդրսեւորեք: Դա դուր չի գա ձեր շրջապատին եւ արդեն կեսօրին կզգաք, որ մթնոլորտը ձեր շուրջ բավական կլարվի: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չափավորել սեփական ամբիցիաները:

Առյուծ. Աշխատավայրում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա: Որքան շատ հանդիպումներ եւ շփումներ ունենաք այսօր, այնքան ավելի լավ: Սեփական ապրումները ավելի լավ է չցուցադրեք հասարակության առաջ: Թանկ մարդկանց հետ մի շտապեք բաժանվել: Երկրորդ հնարավորություն չի լինի:

Կույս. Օրը լի կլինի բազմաթիվ գայթակղություններով եւ հարկ է հստակ հասկանաք, որ այսօր պետք է հատկապես զսպվածություն ցուցաբերեք: Բացասական էմոցիաներին տուրք մի տվեք եւ պահպանեք հանգստություն: Հրաժարվեք տհաճ մարդկանց հետ շփումներից:

Կշեռք. Շատ անելիքներ կունենաք այսօր եւ չեք էլ նկատի, թե օրը ոնց կանցնի: Ամեն ինչին վերաբերվեք պատասխանատվությամբ: Այդ կերպ կկարողանաք ձեր կարիերային ակտիվում հավելյալ միավորներ գրանցել: Այսօրվա համար պլաններ կազմելիս, առաջնահերթություն տվեք կարճաժամկետ նախագծերին:

Կարիճ. Օրն այնքան էլ հարմար չէ ակտիվության ցուցաբերման համար: Հնարավորություն ստեղծեք հաշտվելու այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում թունդ վիճել եք: Վատ չէր լինի հոգ տանել սեփական առողջության հանդեպ: Խուսափեք էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից:

Աղեղնավոր. Բարդություններ պարունակող գործերը հետաձգեք: Այսօր ավելի լավ է հանգստանաք, քան աշխատեք: Ամեն գնով խուսափեք տան վերանորոգությունից, ինտերիերի ձեւափոխությունից:

Այծեղջյուր. Ուշադիր եղեք ֆինանսական հարցեր լուծելիս: Հնարավոր է, որ ավելորդ ծախսեր թույլ տալու ցանկություն ունենաք: Այսօր պարզապես վերաբաշխեք ձեր բյուջեն: Աշխատավարձին դեռ բավական ժամանակ կա:

Ջրհոս. Այսօր հետաքրքրություն կցուցաբերեք ամեն տեսակի գիտելիքի հանդեպ: Կուզենաք զբաղվել ինքնակրթությամբ: Օրը հարմար է իրավական խնդիրներ կարգավորելու համար: Խուսափեք կոնֆլիկտներից:

Ձկներ. Այսօր մարմնական տկարություն կզգաք: Հնարավոր է որոշ ժամանակով ցանկություն ունենաք թողնելու աշխատանքը եւ գնաք բժշկի: Հնարավոր է օրվա վերջում լուրջ խոսակցություն ունենաք հարազատների հետ: