Հանրապետության տարածքում`

Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: