Խոյ. Օրվա առաջին կեսին դուք ի վիճակի կլինեք արտակարգ եռանդուն եւ կկարողանաք իրականացնել բոլոր մտադրությունները, կատարել բոլոր գործերը: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա:

Ցուլ. Բարդ և լարված օր է՝ բավական անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով: Կարևոր որոշումներ մի կայացրեք: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը:

Երկվորյակ. Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի: Խուսափեք անտեղի ծախսերից: Մտերիմները ձեր կողքին կլինեն՝ և բարոյապես կսատարեն, և լավ խորհուրդներ կտան, և իրական օգնություն կցուցաբերեն: Օրը առավելապես հարմար է տանը անցկացնելու համար:

Խեցգետին. Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին: Առաջանում են նախադրյալներ՝ պրոֆեսիոնալ լավատեսության համար: Կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են: Կարևոր որոշումները մի կայացրեք: Ձեզանից կպահանջվի ճկունություն՝ մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու համար:

Առյուծ. Այսօր հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ: Մնում է, որ դուք զգույշ լինեք և հնարավոր հետևանքները իրատեսորեն գնահատեք: Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար:

Կույս. Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք հանգստություն պահպանել: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է՝ դուք նյարդայնանում եք: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Ցանկալի չէ զվարճալի միջոցառումներին այցելելը: Հաճախակի հիշեցրեք ինքներդ ձեզ, որ օրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. դա կօգնի ձեզ պահպանել լավ տրամադրությունը:

Կշեռք. Այսօր ձեռք բերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները: Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Հնարավոր են հաճելի լուրեր: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է տնային գործերով զբաղվելու համար:՚

Կարիճ. Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների համար: Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են:

Աղեղնավոր. Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում, դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը:

Այծեղջյուր. Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել՝ ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր՝ ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա: Օրը բոլորովին չի համապատասխանում ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն

Ջրհոս. Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում՝ այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ:

Ձկներ. Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով՝ շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան: Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է: