Խոյ. Այսօր էներգիայի պակաս չեք զգա: Նախապես պլանավորած գործերը կհասցնեք կատարել լիովին: Կարող եք անակնկալներով գունավորել հարազատների առօրյան: Կա հնարավորություն՝ վաղուց անհանգստացնող խնդրի վերջնական կարգավորման համար:

Ցուլ. Օրը որեւէ բացասական երանգ չի պարունակում իր մեջ: Փորձեք կազմակերպել հանդիպումներ ընկերների հետ, այցելել զվարճավայրեր: Եթե օրը նվիրելու եք հանգստին, ապա ցանկալի է, որ այն լինի ակտիվ հանգիստ:

Երկվորյակ. Ինքնակրթվելու, նոր գիտելիքներ եւ հմտություններ յուրացնելու համար հարմար ժամանակ է: Հանգիստ կարող եք զբաղվել գրապահարանը կարգի բերելով: Երեկոն կարող եք անցկացնել հետաքրքիր ֆիլմ դիտելով կամ գիրք կարդալով:

Խեցգետին. Այսօր կունենաք չափազանց հագեցած աշխատանքային գրաֆիկ: Ամենահարմար ժամանակն է մարդկանց ներգրավվելու տարբեր ծրագրերի եւ նախագծերի մեջ: Հիշեք, որ օգնության դիմելն անիմաստ է, այսօր ամեն ինչ անելու եք անձամբ եւ միայնակ:

Առյուծ. Կենտրոնացեք առաջնահերթ խնդիրների լուծման վրա: Դրանք նաեւ հավելյալ եկամուտներ են խոստանում ձեզ: Առաջ գնալիս, սակայն ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք չափի զգացողությունը: Հրաժարվեք ամեն տեսակի գործընկերություններից, եթե գործընկերները քիչ ծանոթ են, կամ քիչ վստահելի:

Կույս. Ցանկացած բարդության գործ այսօր կկարողանաք դյուրությամբ կատարել: Ամենից կարեւորը՝ վճռականությունն է: Ֆինանսական հարցերը կարող են առաջ բերել որոշ անհանգստություն: Կրճատեք երկրորդական ծախսերը:

Կշեռք. Առօրեական գործերը կկատարեք հավասարակշիռ կերպով եւ հաստատակամությամբ: Չափազանց շատ գործեր այսօրվա վրա մի պլանավորեք: Հիշեք, որ գերծանրաբեռնվաությունը կարող է հանգեցնել ուժերի ջլատման: Աշխատանքից ազատ ժամանակ կարող եք դուրս գալ զբոսանքի:

Կարիճ. Վերադասավորեք աշխատանքային քեյսը: Հնուց մնացած անավարտ բազմաթիվ գործեր կգտնեք, որոնց այսօր ուղղակի պարտավոր եք լինելու արագ ավարտին հասցնելու: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերի հանդեպ: Պարտք մի վերցրեք եւ ոչ էլ պարտք տվեք:

Աղեղնավոր. Շեղվեք օրվա սովորական գրաֆիկից, որպեսզի փորձեք առաջադրված խնդիրներին կամ առօրեական պարտականություններին մոտենալ ոչ ստանդարտ կողմերից: Շրջապատող մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան: Եթե նույնիսկ ցանկություն չեք ունենա օգնելու, միեւնույնն է բարոյական պարտավորվածություն զգացեք գոնե խորհուրդ տալու համար:

Այծեղջյուր. Այսօր չեք կարողանալ անաչառ կերպով գնահատել իրավիճակը, ուստիեւ կարեւոր հարցերի հետ կապված որոշումները կամ քննարկումները հետաձգեք: Էներգիան ուղղորդեք տնային գործերի վրա: Կարող եք իրականացնել կահույքի վերադասավորություն: Տնային գործերում այսօր աստղերը ձեզ բացարձակ հաջողութուն են խոստանում:

Ջրհոս. Հիանալի ժամանակ է հանգստի եւ զվարճանքի համար: Եթե վաղուց ցանկացել եք գնումների դուրս գալ, ապա հարմար ժամանակ է ոչ թանկարժեք գնումներ կատարելու համար: Կարող եք նաեւ հայտնվել ընկերների հետ, որեւէ տեղ գնալ: Այսօր ձեզ պարզապես հակացուցված է մենության մեջ մնալը:

Ձկներ. Փորձեք պլանավորել այսօր կատարելիք գործերը: Ցանկալի է, որ այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ավելի վաղ հետաձգել եք տարբեր հանգամանքների բերումով: Հարմար ժամանակ է երեխաների հետ շփվելու համար: Հաջող կլինեն ուղեւորությունները: