Խոյ. Այսօր դուք չափազանց շլացուցիչ եք: Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում, ստիպված կինեն բազմաթիվ արգելքներ հաղթահարել:

Ցուլ. Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Երկվորյակ.Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին: Ուշադիր եղեք՝ ձեզ հնարավորություն կնձեռնվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ առավելագույնս օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեր անբարյացկամներին: Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Խեցգետին. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն վիճակը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորելԱնհապաղ գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու և դրական էմոցիաների լիցք ստանալու ձևը:

Առյուծ. Այսօր դուք ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Պրոֆեսիոնալ հակամարտությունը բարդանում է անձնական հակակրանքով, և նման բարդ իրավիճակից առանց կորուստների դուրս գալը շատ դժվար կլինի: Ձեզ մի շարք գործնական առաջարկներ են արվում, որոնք գրավում են իրենց թարմությամբ, սակայն դրանք այնքան լավը չեն, որ անմիջապես ընդունելի լինեն:

Կույս. Այսօր սովորականից շատ է նյարդային լարվածությունը՝ դուք չգիտեք թե ինչ է ձեզ սպասում, և դա ձեզ վախեցնում է: Դրա հետ մեկտեղ, իրավիճակը զարգանում է միանգամայն կանխատեսելի, և եթե դուք դրան մոտենաք սթափ դատողությամբ, ապա կհասկանաք, թե ինչպես կողմնորոշվել: Շատ օգտահար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները:

Կշեռք. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ՝ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը:

Կարիճ. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք: Ձգտեք չընկնել հասարակական կարծիքի ազդեցության տակ, առաջնորդվեք կյանքի առջև դրվող խնդիրների հարցում ձեր սեփական պատկերացումներով:

Աղեղնավոր. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Անձնական խնդիրները լուծվում են միայն այն բանի շնորհիվ, որ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից:

Այծեղջյուր. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և՝ միանգամից: Համենայն դեպս՝ միանգամից չի ստացվի: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Ջրհոս. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում: Ձեր անբարյացկամներին կարելի է միայն խղճալ՝ եթե դուք դուրս գաք հունից, ապա նրանցից միայն փետուրները կմնան: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները:

Ձկներ. Այսօր որքան քիչ խոսեք, այնքան ավելի քիչ գլխացավանքների մեջ կընկնեք: Չարժե վստահել նոր ծանոթներին: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծեք ինքնուրույն: Օրվա երկրորդ կեսը կարևոր տեղեկություններ ստանալու պահն է: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: