Խոյ․ Օրը բարենպաստ է ակտիվ հանգստի եւ ֆիզիկական վարժությունների համար։ Կարող եք նաեւ այսօր բաց օդում աշխատել։ Աստղերն այսօր կհովանավորեն նշանի այն ներկայացուցիչներին, որոնք մեկնում են ճամփորդության։ Ձեր անձի ներփակվածությունը կարող է բացասաբար ազդել շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։

Ցուլ․ Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար։ Կարող եք փոխել միջավայրը, դուրս գալ կարճատեւ ուղեւորթւոյւնների։ Թարմ տպավորությունների եւ զգացողությունների կարիք ունեք, առավել, քան երբեւէ։ Տնտեսելու կարիք չկա։ Աշխարհի հանդեպ բաց վերաբերմունքն ու մարդկանց հանդեպ անկեղծ կեցվածքը կտան ձեզ մի շարք դրական էմոցիաներ։

Երկվորյակ․ Ճիշտ որոծումներ կկայացնեք այսօր։ Խիզախորեն կընթանաք ճակատագրին ընդառաջ։ Հնարավոր է, որ փոփոխությունները զգալիորեն բարելավեն ձեր վիճակը։ Կարող եք այցելել հին ընկերներին։ Ուշադրություն դարձրեք օրվա սննդակարգին։ Հնարավոր է ունենաք սննդային թունավորում։

Խեցգետին․ Հնարավոր է, որ ունենաք կենսական ներուժի պակաս։ Նոր մտքեր եւ պլաններ կունենաք՝ ապագային միտված։ Օգուտներ կունենաք այսօր կատարված աշխատանքներից։ Երեկոն կարող եք անցկացնել ընտանեկան միջավայրում։

Առյուծ․ Լավ օր է սիրային կյանքը կարգավորելու համար։ Օրը լի կլինի ստեղծագործական նոր գաղափարներով։ Օրը հարմար կլինի հանգստի, մաքուր օդում զբոսնելու համար։ Կարող եք նաեւ զբաղվել հին խնդիրներով եւ վերջնականապես լուծել դրանք։

Կույս.Չնայած օրը չի կարելի դժվարություններից և խնդիրներից զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Կշեռք. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք մոռանում և տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ:

Կարիճ. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեն ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ դուք մրցակիցներին ու անբարյացկամներին դնում եք փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր՝ սովորականի շրջանակներից դուրս եկող բան:

Աղեղնավոր. Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը, քանի որ դրա պակասն իրեն զգացնել կտա:

Այծեղջյուր. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ՝ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Ջրհոս. Անսովոր օր է, լի՝ հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, ինչը, ինչպես հետագա իրադարձությունները ցույց կտան, իրեն արդարացնում է: Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Ձկներ. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ գործերի, ֆիզիկական աշխատանքի ժամանակահատված է: