Խոյ․ Օրն ընդհանուր առմամբ կլինի հաջողված։ Վատ ժամանակ չէ սպորտով զբաղվելու եւ օտար լեզուներ սովորելու համար։ Այսօր հատկապես կհետեւք ինտուիցիային, որը ձեզ չի խավի։ Ձեր անձնական հմայնք այսօր շատ հարցերի կարգավորման մեջ կունենա վճռորոշ նշանակություն։

Ցուլ․ Օրը հարմար է սիրո խոստովանության եւ անձնական կյանքի դասավորման համար։ Շնորհիվ ձեր մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների այսօր էական առաջընթաց կգրանցեք նաեւ գործնական ոլորտում։ Ընդհանուր առմամբ, ողջ օրվա ընթացքում կպահպանվեն դրական լիցքերը։

Երկվորյակ․ Օրվա սկիզբը կլինի լարված եւ այս ժամանակահառվածում հնարավոր է ենթարկվեք սադրանքների։ Խուսափեք կտրուկ եւ շրջադարձային հայտարարություններից կամ սուր վիճաբանություններից։ Որքան հնարավոր է ցուցաբերեք շրջահայեցություն։ Ձեր անզգուշությունը կարող է ձեզ կանգնեցնել սուր բախումների առաջ։

Խեցգետին․ Օրը հոգեւոր նորոգության համար է լիովին հարմար։ Ընդհանուր առմամբ գործնական ոլորտում կունենաք կարեւոր ձեռքբերումներ։ Անձնական կյանքում ամեն բան կմնա ստատիկ եւ լուրջ փոփոխություններ չեն լինի։ Երեկոյան եթե ձեր սպասելիքները լիովին չարդարանան, հնարավոր է ունենաք չբավարարվածության զգացում։

Առյուծ․ Ճակատագիրը ձեզ այսօր լուրջ փորձություններ է նախապատրաստել։ Հնարավոր է, որ հենց այսօր չլուծված խնդիրներն հիշեցնեն իրենց մասին։ Չի բացառվում, որ չլուծված խնդիրները զբաղեցնեն ձեզ ողջ օրվա ընթացքում։ Գուցե ունենաք չպլանավորված ֆինանսական ծախսեր։ Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի։

Կույս․ Ֆինանսական հարցերում եղեք առավելագույնս ուշադիր։ Հնարավոր է գումարի կորուստ ունենաք։ Չի բացառվում, որ կոնֆլիկտներ լինեն անձնական կյանքում՝ խանդի հողի վրա։ Օրվա մեծ մասը կլինեք մռայլ եւ լարված, եթե առավոտյան չկարողանաք հաղթահարել նեգատիվ ապրումներն ու հաղթել ինքներդ ձեզ։

Կշեռք․ Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը՝ առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել: Նոր շաբաթը խոստանում է լինել հաջողություններով լեցուն։

Կարիճ. Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն:

Աղեղնավոր. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և՝ ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Այծեղջյուր. Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է՝ դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ՝ աշխատակիցների և ղեկավարության հետ: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել:

Ջրհոս.Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ՝ հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:

Ձկներ. Օրվա առաջին կեսը ամեն հարցում զգուշություն է պահանջում: Այդ ժամանակահատվածում ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չընդունել, չանցկացնել գործնական բանակցություններ, ձեր վրա ոչ մի պարտավորություն չվերցնել: Ձեր հակառակորդները շատ գործունյա են և, ցավոք, կարող են ձեզ մեծապես վնասել: Դաշնակիցները պատրաստ են ձեզ օգնել, սակայն՝ առանց խանդավառության: