Խոյ. Բոլոր առումներով բարենպաստ և բեղմնավոր օր է: Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով: Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ՝ անձնական բնույթի պլաններ:

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր խնդիրն է չմոռանալ շրջապատի մարդկանց, հարգանքով վերաբերվել նրանց ցանկություններին ու զգացումքներին: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները։ Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա:

Երկվորյակ. Բարենպաստ օր է գործարքներ (և հատկապես խոշոր) կնքելու համար: Կարելի է թանկ իրեր գնել, անշարժ գույք ձեռք բերել: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հատկապես հաջող են գործընկերների հետ բանակցությունները: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում:

Խեցգետին. Լարված, սակայն ոչ անհույս օր է: Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է՝ ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ՝ առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:

Առյուծ. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Կույս. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն:

Կշեռք. Դուք այնքան հետևողականորեն եք պաշտպանում ձեր շահերը, որ անգամ չեք նկատում, որ դրանց վրա ոչ ոք չի էլ հարձակվում: Օրվա դժվարություններն ու խնդիրները ձեր սեփական սխալների արդյունքն են: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին՝ դուք նեղացնոււմ եք ձեր դաշնակիցներին, վիճում հովանավորների հետ:

Կարիճ. Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու: Արդյունքում օրը ստացվում է լի՝ ամենատարբեր միջադեպերով, որոնց մասին հետագայում հիշելը ուրախալի կլինի: Իսկ դեռևս դուք ապրումներ եք ունենում, նյարդայնանում, անհանգստանում, մի խոսքով՝ ոչ ձեզ եք հանգիստ տալիս, ոչ էլ՝ շրջապատին:

Աղեղնավոր. Այսօր դուք ամեն ինչ բարդացնում եք, և անգամ բացառապես ակնհայտ ու պարզ բաները ձեր ջանքերով դառնում են խորհրդավոր ու խճճված: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե’ ձեզ, և թե’ շրջապատին անհնար է դառնում ճիշտ կողմնորոշվելը: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում:

Այծեղջյուր. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:

Ջրհոս. Ձեր ցանկացած գործողությունը՝ անգամ ամենաանմեղ ստիպում են շրջապատին նյարդայնանալ: Ամբողջ բանը նրանում է, որ այսօր դուք չափազանց եսասեր, կոշտ, ձեր նպատակին հասնելու համար դիակների վրայով քայլող մարդու տպավորություն եք թողնում: Եվ չնայած որ դուք ամենևին նման տհաճ մարդ չեք, բոլորը ձգտում են ձեզանից հեռու մնալ: Համառությունը ձեզ թույլ է տալիս հաջողություն ունենալ գործնական բանակցություններում։

Ձկներ. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանսներ ու սեմինարներ կազմակերպելու համար: Նշանի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող գովազդային կամպանիաները չափից ավելի արդյունավետ կլինեն: Ցավոք, պատրանքային են օրվա անձնական հաղթանակները: