Խոյ: Ակտիվ, նպատակասլաց, ինքնավստահ մարդիկ են, սիրում են շարժման մեջ լինել, ռիսկի դիմել: Առաջ են շարժվում, հարթում ճանապարհներ, որոնցով դեռ ոչ ոք չի անցել: Դրա համար Խոյերն անվախ ու վճռական լինելու կարիք ունեն: Խոյերի քայլերը կարող են անտրամաբանական թվալ, սակայն, երբ նրանք առաջինն են հաջողության հասնում, մյուսները փորձում են կրկնել այն, ինչ Խոյերն են արել:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկախ են, ինքնաբերական, անկանխատեսելի: Կարողանում են շարժվել սրտի թելադրանքով, հեշտությամբ ընկալում իրականությունը: Երկվորյակների համար չկա ավելի արժեքավոր բան, քան նոր բան իմանալու հնարավորությունը. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկապես հետաքրքրասեր են: Հենց հետաքրքրասիրությունն է նրանց դրդում արկածներ որոնել, խենթ քայլերի դիմել:

Աղեղնավոր: Կենսախինդ Աղեղնավորները սիրում են ինքնաբերականություն, ամենը, ինչ կապված է արկածների հետ: Այս ամենն Աղեղնավորների կյանքի իմաստն է. հենց այդ պահերին են նրանք փորձ, իմաստնություն ձեռք բերում: Որքան շատ անկանխատեսելի քայլեր է անում Աղեղնավորը, այնքան երջանիկ ու լի է դառնում նրա կյանքը: Իմաստուն, տարօրինակ մարդիկ են, ում մշտական շարժում և փոփոխություններ են հարկավոր:

Ջրհոս: Հնարամիտ են, լավատես, յուրօրինակ, անկախ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի գլխավոր կանոնն իրենց յուրօրինակությունը պահպանելն ու մյուսներին չնմանվելն է:

Կարիճ: Կարող են անկանխատեսելի, ինքնաբերական լինել, ինքնավստահ են, սիրում են ռիսկի դիմել: Միշտ վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում, ինչը նշանակում է, որ Կարիճներից կարելի է սպասել ամեն բան: Վճռական են, խոհեմ, ինչի արդյունքում նրանց ինքնաբերականությունը հաճախ ընկալվում է՝ որպես մանրամասն մտածված և կշռադատված որոշում:

Նյութի աղբյուրը՝ 168.am