Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը՝ կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 19-ին և 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: