Խոյ. Մի վախեցեք չպլանավորած ծախսերից՝ դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և՝ արտերկրյա: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Ցուլ. Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել՝ բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Երկվորյակներ. Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես՝ որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել՝ առանց ընկնելու էմոցիաների գիրկը: Աշխատեք նաև չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ:Դուք մեկ ընկնում եք տրտումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ՝ լիցքերի ներհոսք եք զգում, կարծես՝ պատրաստ եք սարեր շուռ տալ:

Խեցգետին. Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում:

Առյուծ. Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Կույս. Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին՝ դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Կշեռք. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար՝ նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Կարիճ. Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Աղեղնավոր. Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար: Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն:

Այծեղջյուր. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Ջրհոս. Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր՝ սովորականի շրջանակներից դուրս եկող բան: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում:

Ձկներ. Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: