Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները լի են էներգիայով, գրավիչ են, ուժեղ:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ բնավորություն ունեն:
Կարողանում են նպատակասլաց, վառ, ակտիվ, հետաքրքիր լինել: Երբեք անգործ չեն մնում, միշտ ինչ-որ բան են անում, ձգտում որևէ բանի: Գրավիչ են, գրեթե միշտ առաջատար դիրք են զբաղեցնում:

Առյուծ: Առանձնանում են ազնվությամբ, հպարտությամբ, հրաշալի վարվելակերպով: Կարողանում են իրենց շահեկան դիրքից ներկայացնել: Վառ բնավորություն ունեն, ընդգծված արտաքին տեսք: Կրքոտ են, շփվող, ուժեղ:

Կարիճ: Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից մեկը, որին հակադիր հատկություններ են բնորոշ: Կարիճները միևնույն ժամանակ՝ տաքարյուն են և սառը: Նպատակասլաց են, հմայիչ, ուժեղ, միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում:

Աղեղնավոր: Ցանկացած աշխատանքի հետաքրքրությամբ են մոտենում, այն ամբողջ հոգով անում: Հետաքրքիր մարդիկ են, ովքեր սիրում են ռիսկի դիմել, մշտապես արկածների են ձգտում, բաց են աշխարհի առաջ:

Այծեղջյուր: Արտաքինից դաժան են թվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, համառ, կարողանում են իրենց պոտենցիալը թաքցնել զսպվածության և համեստության դիմակի տակ: Կարողանում են պնդել իրենց դիրքորոշումը, մինչև վերջ գնալ՝ նպատակին հասնելու համար:

 Նյութի աղբյուրը՝ 168.am