Դուք լսում եք
Խելացի մարդու լավագույն հատկանիշը լսելու և հասկանալու ունակությունն է:

Դուք կտրուկ որոշումեր չեք կայացնում
Սրանով են առաջին հերթին խելացի մարդիկ տարբերվում մյուսներից:

Ձեզ շատ դժվար է ղեկավարել
Խելացի մարդկանց բարդ է կառավարել, այնինչ հիմարներին կառավարելը շատ հեշտ է, նրանք նաև շատ արագ մանիպուլյացիայի են ենթարկվում:

Դուք միշտ Ձեզ հարցեր եք տալիս
Խելացի մարդկանց երբեք բավարար չէ այն,ինչ իրենք գիտեն, նրանք միշտ ձգտքւմ են ավելի իմանալ:

Դուք ամեն ինչ ավելի խորքից եք տեսնում
Խելացի մարդիկ առաջին տպավորությունից եզրակացություն չեն կազմում: Նրանք փորձում են իրերը տարբեր կողմերից դիտարկել, ապա եզրակացություն կազմել:

Դուքն ունեք հումորի զգացում
Խելացի մարդիկ լավ հումորի զգացում ունեն: Նրանք նաև հասկանում են այլոց հումորը և չեն վիրավորվում փոքր կատակներից:

Դուք ավելի շատ տրամաբանությամբ եք առաջնորդվում, քան զգացմունքներով
Մարդիկ սխալներ են անում, քանի որ առաջնորդվում են զգացմունքներով: Խելացի մարդիկ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ մի կողմ դնելով զգացմունքները:

Դուք զսպված և հավասարակշռված եք
Խելացի մարդիկ տարբեր իրադարձությունների արագ չեն արձագանքում: Նրանք մեկ րոպե ընդմիջում են, մտածում, ապա արձագանքում: