Խոյ. Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երեա հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Մինչև մի որևէ կարևոր քայլ ձեռնարկելը, խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Ցուլ. Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել՝ այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիտս տարեք ձեր հասցեին քննադատությունը, եթե անգամ ձեզ թվում է,թե այն ոչ կոնստրուկտիվ է՝ այդկերպ դուք կխուսափեք կոննֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը:

Երկվորյակ. Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ՝ սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամադրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար: Շատ ավելի ճիշտ կլինի մտոլե այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը: Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե տանը, և թե աշխատավայրում։

Խեցգետին. Հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, որոնց ընթացքում կլինեն հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է՝ ոչ մի լավ արդյունքներ չեք հասնի: Սակայն բոլոր նոր գիտելիքները անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրեք սեփական մտքերում: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը ստիպում է ձեզ դիմել արտասովոր քայլերի եւ զարմացնել շրջապատին։

Առյուծ. Այսօր ստիպված եք լինլեու շատ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել բավական վաղուց: Դուք զուր տեղը չեք վատնում ժաամնակը, սակայն ձեր որոշ գործողությունների շրջապատի սրտովը չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և փաստացի, գործում են ռիսկի գնալով:

Կույս. Բարդ է օրվա էմոցիոնալ ֆոնը՝ տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան՝ սթափ գիտակցությամբ: Այդ ամենով հանդերձ, չի կարելի մոռանալ աշխատանքի մասին, քանի որ եթե դուք մի կողմ թողնել պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամները ու արագորեն կշրջանցեն ձեզ:

Կշեռք. Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը:

Կարիճ. Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել՝ հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Աղեղնավոր. Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ՝ դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև՝օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում՝ ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ:

Այծեղջյուր. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում նաեւ անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Ջրհոս. Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ՝ լի դրական էմոցիաներով: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը:

Ձկներ. Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: