Խոյ. Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել՝ դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Ցուլ. Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ՝ նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե՝ անել անմիջապես: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:

Երկվորյակ. Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են: Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում:

Խեցգետին. Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է: Անբարենպաստ օր է շփումների համար՝ ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս:

Առյուծ. Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է:

Կույս. Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք՝ զրուցակցին աշխուժացնելու համար: Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան կհասցնեք անել:

Կշեռք. Օրը բարենպաստ է շփումների համար՝ դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:

Կարիճ. Օրը ձեզանից պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում։ Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել: Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր՝ նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:

Աղեղնավոր. Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ: Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը։

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ՝ չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ՝ ինքնազգացողության: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ:

Ջրհոս. Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել՝ նախանձողներ ձեզ այժմ բոլորովին պետք չեն: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են: Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է:

Ձկներ. Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս՝ այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր վստահությանը: