Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման եւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի եւ Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերեւույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում հՀոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ։

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է անձրեւ: Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Կոտայքի լեռներում՝ +4+8, ցերեկը` +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +17+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ +4+8, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+22

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Արցախում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +21+26: