Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22)

Եթե նվիրվածություն եւ կայունություն եք փնտրում, Խեցգետին կանայք կատարյալ ընտրություն են: Նրանք գնահատում են ընտանեկան կյանքը եւ ներդրում են իրենց ամբողջ ժամանակը, ուժերն ու հույզերը: Խեցգետին կինը երբեք չի ստի ձեզ:

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)

Ձկները չափազանց տաղանդավոր են, սիրում են իրենց զուգընկերներին, նրանք ոչինչ չեն ցանկանում՝ համոզվելու համար, որ երջանիկ եք: Նրա էության մի մասը ձգտում է ինքնարտահայտվել ստեղծագործության միջոցով, իսկ մյուս մասը ձգտում է դեպի երեխաները, որոնց ցանկանում է մեծացնել ձեզ հետ միասին: Եթե հասկանաք Ձկներին, ձեզ համար անհավանական գեղեցկությամբ ծաղիկ կբացահայտեք: Ձկները նվիրված են եւ խելացի:

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք անհավանական հաճելի են: Նրանք դինամիկ մտածողներ են, որոնք երկարաժամկետ նպատակներ են առաջադրում իրենց՝ ոգեշնչելով նաեւ ձեզ: Երբեք չեք վիճի Կշեռք կնոջ հետ. նա վարժվել է իր ուզածին հասնել, բայց ոչ մանիպուլյացիայի միջոցով: Կշեռք կանայք սիրում են սեքս եւ ռոմանտիկա, պատրաստ են տարբեր փորձարկումների:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21)

Ցուլ կնոջ հետ դիմակայության մեջ մտնելով՝ կհայտնաբերեք, որ այն դրականորեն խթանում է ձեր ամուսնությունը: Ցուլ կանայք խելացի են, այդ պատճառով մշտապես ստիպված կլինեք մարզել ձեր ուղեղը՝ նրանից հետ չմնալու համար: Ցուլերը շատ հավատարիմ եւ նվիրված կանայք են, ինչպես նաեւ հրաշալի մայր:

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18)

Ջրհոս կանայք ուժեղ են եւ անկախ, ինչպես նաեւ հաճելի եւ սիրող: Միակ բանը, որ պետք է հիշեք. խուսափեք հարաբերություններում ձանձրույթից, նա տանել չի կարողանում դա: Բացի այդ՝ նա շատ սրամիտ է եւ խորաթափանց, այդ պատճառով պետք է կարողանաք համապատասխանել նրան:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20)

Տունը, բիզնեսն ու երեխաները դժվար համատեղելի բաներ են, բայց Այծեղջյուր կանայք գլուխ են հանում: Երբ ամուսնանում եք Այծեղջյուր կնոջ հետ, նշանակում է՝ ամուսնանում եք կարգուկանոնի եւ ժամանակացույցի հետ: Այծեղջյուրները շատ կազմակերպված են, բայց անկողնում իսկական սատանա են:

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21)

Երկվորյակներն ամենասիրող կանանցից են: Իհարկե՝ քանի դեռ նրա հետաքրքրությունները չեն փոխվել: Երկվորյակ կանայք չափազանց բազմակողմ էություն ունեն: Նրանք ստեղծագործ են, հավատարիմ ու նվիրված, բայց կարող են ցուցադրել նաեւ իրենց մութ կողմերը. քմահաճությունը, անվստահությունն ու մակերեսայնությունը:

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22)

Կարիճ կանայք, անկասկած, ձեր մեջ կբացահայտեն ձեր լավագույն հատկությունները: Սակայն պետք է ուժեղ բնավորություն ունենաք, քանի որ Կարիճները ձեզանից կպահանջեն ավելին, քան կարող եք տալ: Ամեն դեպքում, Կարիճ կանանց՝ բարձր նշաձող սահմանելու հակվածությունը կարող է ձեզ սադրել ավելի շատ աշխատել՝ ինչ-որ բանի հասնելու համար: Բայց նա նույնպես պարտքի տակ չի մնա. Կարիճները հիասքանչ են անկողնում, նրանց հետ երբեք չեք ձանձրանա:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22)

Եթե ուզում եք ամուսնանալ Կույս կնոջ հետ, ուրեմն պետք է ստեղծված լինեք ամուսնու դերի համար: Նա հրաշալի պատկերացում ունի այն մասին, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Երբեմն ավելի դյուրին է համաձայնել նրա հետ եւ ասել՝ «Այո՛, սիրելիս»: Եթե ուզում եք օգտվել սիրելու եւ պաշտելու նրա անհավանական ունակությունից, պարզապես հարմարվեք նրան:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22)

Առյուծ կանայք ամեն ինչ կտան ձեզ, բայց հետեւեք նրանց տրամադրության տատանումներին: Նրանց տրամադրության վերելքներն ու անկումները բոլորին են հայտնի, եւ եթե չեն ստանում այն, ինչ ուզում են, կարող են դուրս գալ հունից: Հնարավոր է՝ լսել եք «Մենք ցավացնում ենք նրանց, ում սիրում ենք» արտահայտությունը: Եթե ձեզ Առյուծ կին է սիրում, ուրեմն պատրաստ եղեք հարվածների, քանի որ նա միշտ կցանկանա ստանալ այն, ինչ ցանկանում է:

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19)

Խոյ կանայք հիասքանչ են, գեղեցիկ ու հմայիչ: Նրանք նաեւ հավակնոտ են, վստահ իրենց ուժերին: Խոյերն անհավանականորեն հավատարիմ կանայք են, բայց եթե նրանց ամուսնական գործարքի կատարյալ պայմաններ չառաջարկեք, նա կլքի ձեզ:

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21)

Աղեղնավոր կանայք հիասքանչ են, քանի դեռ անում են այն, ինչ ուզում են: Նրանք ավելի շատ ազատություն են ուզում, քան նվիրվածություն, եւ չնայած Աղեղնավորները հավատարիմ եւ ուշադիր զուգընկերներ են, նրանց ավելի շատ հետաքրքրում են սեփական ծրագրերը: Աղեղնավոր կանայք հրաշալի զուգընկերներ են, եթե կարողղանաք հաղթահարել ու հաշտվել նրանց տարօրինակությունների հետ: