Խոյ. Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:

Ցուլ. Այսօր հենց’ դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց:

Երկվորյակներ. Մտերիմների հետ պահերով դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել, ինչը միգուցե հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և արդյունքում՝ վիճաբանության: Այս առումով ձգտեք նրբազգացություն ցուցաբերել, հատկապես երբ գործ ունենաք ավագ սերնդի ազգականների հետ։ Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու:

**Խեցգետին․ ** Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր գտնելու հույսը: Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ՝ ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Առյուծ. Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք՝ ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել եղած ավանդույթներին:

Կույս. Օրը հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել՝ այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառված բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

**Կշեռք․ ** Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է ձեր տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների՝ մինչ այժմ քողարկված կողմերի վերաբերյալ:

**Կարիճ․ ** Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել՝ ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Աղեղնավոր. Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Ռոմանտիկ ժամադրությունը անսպասելի հունով կզարգանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր սրտի ընտրյալին: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ:

**Այծեղջյուր․ ** Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ՝ իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ՝ լուրջ առիթներով:

Ջրհոս. Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար՝ խելացի կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների, այսպիսով կկարողանաք ապահովել փոխլրացումը:

Ձկներ. Օրը հարմար է նաև ազգականներին, հատկապես՝ տարեց այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե խոսել այն ամենից, ինչը ձեր մտքում է: