Եկեք միասին պարզենք, թե կենդանակերպի որ նշանների տակ ծնված տղամարդիկ են լավագույն ամուսինները դառնում։

3-րդ տեղ – Այծեղջյուր

Պատվավոր երրորդ տեղը Այծեղջյուրինն է։ Այս տղամարդու հետ հաստատ արժե ամուսնանալ, եթե բախտ է վիճակվել հանդիպել նրան։ Իհարկե սկզբի համար պետք է տասնյակ այլ երկրպագուհիների հեռացնեք նրանից, քանի որ Այծեղջյուրը տղամարդու արժանիքների քայլող հավաքածու է. խելացի է, գեղեցիկ, ազնիվ, հաճելի ու բարի և, որ ամենակարևորն է, նա այս բոլոր հատկությունները պահպանում է մինչև խոր ծերություն։ Նա միայն մեկ թերություն ունի. ամուսնանալ այծեղջյուրը կտրականապես չի ցանկանում։ Բայց եթե նա այնուամենայնիվ դա արել է, հիմա դու քո սեփական հերոսն ունես. մարդ–կայունությունը։

2-րդ տեղ – Առյուծ

Ամուսին՝ հովանավոր։ Առյուծներն ամուսնանում են բացառապես գեղեցկուհիների հետ, կամ էլ այն կանանց հետ, ում հաջողվում է ապացուցել առյուծին, որ իրենք հազվագյուտ գեղեցկուհիներ են (դա այնքան էլ դժվար չէ)։ Կնոջն այնպես է երես տալիս, ինչպես երեխային. նվերներ է գնում, ձեռքերի վրա է տանում։ Առյուծի հետ ամուսնանալը կարծես որդեգրվել լինի, միայն թե առանց պատիժների, որոնց արժանանում է չլսող դուստրը և բոլոր առավելություններով, որոնք կարող է ունենալ օրինական կինը։ Իհարկե, այդ ամենի համար պետք է անդադար հիանաք Առյուծով։ Եթե նրան ժամանակին չգովեք, նա կթոշնի, ինչպես առանց ջրի ծաղիկը՝ ծաղկամանում։

I տեղ – Կույսեր

Կույս ամուսինը հաճելի է արտաքինով և հրաշալի դաստիարակված է։ Նա լավ վաստակում է, հրաշալի պատրաստում է խոհանոցում, չի խրտնում փոշեկուլից և ամենից լավն է դաստիարակում երեխաներին։ Կույս ամուսինը վստահելի զուգընկեր է, որը երբեք չի դավաճանի, ուշադիր և քնքույշ սիրեկան է և լավագույն ընկեր, որին ոչինչ բացատրել պետք չէ։