Խոյ. Օրը կապված է լիդերական ունակությունների վառ արտահայտումների հետ: Թե ընտանիքում, թե ձեր համախոհների հետ և թե ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը, և դա ոչ բոլորին է դուք գալիս: Դուք շրջապատի հանդեպ պահանջկոտ եք, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, փոքր-ինչ ավելի հանդուրժող դարձեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Ցուլ. Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ; Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն:

Երկվորյակ. Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում՝ դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է: Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով՝ նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խեցգետին. Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև՝ պետք է, չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը:

Առյուծ. Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար՝ շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեր վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում:Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեր վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն:

Կույս. Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է՝ ձեր ետևից կամուրջներ մի այրեք՝ դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար՝ դրանք բոլորն էլ հարթ կանցնեն:

Կշեռք. Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Շանս ունեք օգտակար ծանոթություններ հաստատել: Հենց’ այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն: Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել:

Կարիճ. Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան՝ դուք շատ շուտ օգնականներ կգտնեք:Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկները անվիճելի են:

Աղեղնավոր. Ուղևորությունները բարձացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունը օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին մի նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու:

Այծեղջյուր. Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար՝ դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների, և չափազանց քիչ՝ ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը՝ սկզբում գործել, իսկ հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի:

Ջրհոս. Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից՝ շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը:

Ձկներ. Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ սարքելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո՝ ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովվում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում: Մի փորձեք ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի: