1. Դու չես կարող իմանալ, թե որն է բարին, և որը` չարը:

2. Բայց մի բան հաստատ իմացիր. պարտադրված բարին չարիք է:

3. Դու չգիտես, թե ինչ է պետք Տիեզերքին:

4. Եթե դու ճիշտ ես, ապա դու սխալ ես:

5. Ճիշտ ու սխալ հասկացություններ իրականում գոյություն չունեն: Միայն քեզ է հայտնի, թե որը՝ որն է:

6. Չկա վատը, կա այն, ինչ քեզ վշտացնում է, և չկա լավը, կա միայն այն, ինչ քեզ ուրախացնում է:

7. Տիեզերքը չափազանց մեծ է, որպեսզի դու կարողանաս վնասել նրան:

8. Հնարավոր է, որ քո սխալներն այն են, ինչ պետք է Տիեզերքին, և դրանք չեն կարող կործանել նրան:

9. Մի փնտրիր ճշմարտությունը. Այն չկա: Իսկ եթե կա էլ, այն քեզ պետք չէ:

10. Մի փնտրիր կյանքի իմաստը, քանզի, եթե այն գոյություն ունի էլ, ապա միայն՝ կյանքի սահմաններից դուրս:

11. Մի անհանգստացիր քեզ համար: Իրականում Տիեզերքի համար դու չափազանց թանկ ես, որ քեզ զուր տեղը կորցնի:

12. Մի փնտրիր քո մեղքը: Ոչ մի բանում քո մեղքը չկա:

13. Մի անհանգստացիր, թե որ ճանապարհով ես ուղարկում մյուսին, որովհետև դու ինքդ էլ չգիտես, թե որն է ճիշտ ճանապարհը, որը` սխալը:

14. Եթե այն, ինչ դու անում ես, բարդ է քեզ համար, մտածիր` արդյո՞ք այն քեզ պետք է:

15. Արա այն, ինչ ամենահեշտն է ստացվում քեզ մոտ, բայց դա արա ամբողջ ուժով:

16. Եթե դու չես կարողանում վերացնել քո սխալի հետևանքները, ուրեմն դու դեռ չես սխալվել:

17. Ինչ լինում է, լինում է ժամանակին:

18. Երբեմն ճիշտ որոշման փնտրտուքներն ավելի թանկ կնստեն քեզ վրա, քան սխալդ:

19. Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում քո կամքին հակառակ, բայց քո կամքն է՝ ընդունե՞լ դա, թե՞ ոչ:

20. Եթե կասկածում ես անցնելիք ճանապարհիդ, ուղեկից վերցրու, իսկ եթե վստահ ես, մենակ առաջ ընթացիր:

21. Ուժեղ լինել՝ նշանակում է՝ միայնակ լինել: Ամենաուժեղը միայնակ է դառնում: Դու ինքդ կարող ես որոշել, թե ինչպիսին լինես: Յուրաքանչյուր մարդ միայնակ է: Ուժեղը ընդունում և օրհնում է իր միայնությունը:

22. Աշխարհի նկատմամբ հանգիստ ու ուշադիր եղիր, և այդ ժամանակ դու բաց չես թողնի Ուժի պահը:

23. Երբ դու աշխատում ես քո մասին ինչ-որ բան իմանալ ուրիշներից, դու նրանց քեզ վրա իշխանություն ես տալիս: Դրա համար էլ ինքդ եղիր այն չափանիշը, ինչ քեզ հետ տեղի է ունենում:

24. Օրհնիր բաց թողնված հնարավորություններդ. Դու մեծ հնարավորություններ ես ձեռք բերել:

25. Հեշտ տուր, հեշտ կորցրու, հեշտ հրաժեշտ տուր:

26. Մի տխրիր այն բանի համար, որ քիչ ես ուրախացել: Դրանով դու ևս մեկ անգամ ես վշտանում:

27. Սիրիր թշնամուդ, որ հաղթես:
28. Եթե թշնամիդ քեզ անակնկալի է բերել, և դու դեռ կենդանի ես, ուրեմն նա քո ձեռքերում է:

29. Որքան պարտվողական է իրավիճակը թվում, այնքան շատ հաղթելու հնարավորություններ այն ունի:

30. Մի վախեցիր նրանից, ով փորձում է կոտրել քո կամքը, քանզի նա իրականում թույլ մարդ է:

31. Իրական վրեժն արհամարհելն է:

32. Զիջելով` դու դիմանում ես փորձությանը:

33. Նահանջիր, որ թուլացնես դիմադրությունը:

34. Մի փորձիր մրցակցիցդ ուժեղ լինել, բայց փնտրիր, թե որտեղ է մրցակիցդ քեզնից թույլ:

35. Երբ սիրում ես թշնամուդ, նրան ավելի լավ ես ճանաչում: Որքան շատ ես դու նրան ճանաչում, այնքան շատ առավելություններ ես ստանում նրա նկատմամբ:

36. Միշտ հնարավոր չէ հաղթել, բայց միշտ հնարավոր է քեզ անհաղթ դարձնել: Հաղթանակը կախված է հակառակորդից, իսկ անհաղթելի լինելը` միայն ինքնդ քեզնից:

37. Ով էլ որ լինի քո մրցակիցը, միշտ աշխատիր նրա մեջ մարդ տեսնել, և շուտով դու կհամոզվես, որ նման մոտեցումը քեզ հսկայական առավելություն է տալիս:

38. Համտեսել ու հագենալ… Յուրաքանչյուրն իր վայելքն ունի, բայց մի խառնիր դրանք:

39. Դու գիտես կանոնները, բայց դու չգիտես այն բոլոր կանոնները, որոնցով ապրում է աշխարհը:

40. Աշխարհը բազմազան է, բայց այն չարամիտ չէ:

41. Մարդիկ կան, որոնց կողքին գտնվելը քայքայում է քեզ: Դա չի նշանակում, որ նրանք վատն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին գտնվելը քայքայում է քեզ: Մարդիկ էլ կան, որոնց կողքին գտնվելը ամրացնում ու քեզ ավելի ուժեղ է դարձնում: Դա չի նշանակում, որ նրանք լավն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին գտնվելն ամրացնում է քեզ: Քո նկատմամբ ուշադիր եղիր այն պահին, երբ շփվում ես ուրիշների հետ, և քեզ համար պարզ կլինի, թե ով ով է: Խուսափիր շփվել առաջինների հետ ու ձգտիր շփվել երկրորդների հետ: Եթե դա չի ստացվում, ուրեմն առհասարակ խուսափիր ընկերություն անելուց:

42. Ստանո՞ւմ ես դու արդյոք այն, ինչ անում ես:

43. Երբ կրակը մոտենում է, այն նախ լույս է տալիս, ապա ջերմացնում է, իսկ հետո` այրում:

44. Այժմ դու անմահ ես, քանզի դեռ չես մահացել:

45. Մի վախեցիր անեծքներից, մի ձգտիր գովեստների, ոչ մի նոր բան դրանք քեզ չեն տա:

46. Դու անհանգստություն ու տագնապ ես ստեղծում, երբ հաջողությունը չափում ես գովեստների կամ անեծքների քանակով:

47. Մի մտածիր այն մասին, թե ուր գնաս, երբ գտնվում ես կախված կամրջի մեջտեղում:

48. Մտածածդ հիմա արա, այլապես հետո դու արդեն երբեք դա չես անի:

49. Դու երբեք չես կարող ասել, թե ուր ես գնում, միայն կարող ես ասել, թե ուր հույս ունես գալ:

50. Մի պայքարիր, քանզի դու անխուսափելիորեն դառնում ես այն, ինչի դեմ պայքարում ես:

51. Հիշիր 13-րդ հարվածի օրենքը: Եթե մի անգամ ժամացույցի սլաքները սովորական 12-ի փոխարեն՝ 13 անգամ են զարկել, ապա այդպիսի ժամացույցը պետք է դեն նետել, որքան էլ որ դրա վերանորոգման երաշխիքները ձեզ տան:

52. Ցանկացած վարքագիծ բաղկացած է հակասություններից: Եթե դու ինչ-որ բան ես անում ու չափազանց շատ ես ջանում, ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս այդ ոչնչի հակադարձ կողմը: Ցանկացած չափից առավել մղում արտադրում է իր հակասությունը:

53. Չափազանց շատ ուժը հանգեցնում է հակառակ արդյունքի:

54. Իմաստուն ղեկավարը չի ձևավորում իրադարձությունը, բայց թույլ է տալիս, որ պրոցեսն ինքն իրեն ընթանա: Եթե քեզ ինչ-որ իրավիճակ բարդ է թվում, այն մատնիր ինքնահոսի: Այդպես նա ինքն իրեն էլ կլուծվի:

55. Մի արագացրու իրադարձությունների ընթացքը: Թույլ տուր, որ գործընթացն ինքն իրեն առաջ գնա:

56. Լռությունն ուժի մեծագույն աղբյուր է:

57. Պարբերաբար լքիր մարդկանց ու վերադարձիր լռությանը: Սովորիր վերադառնալ ինքդ քո էությանը: