Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,- ասաց Տերտերյանը: