Ցուլ: Ցուլ կանայք միշտ աջակցում են սիրելիին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կայուն են ու նվիրված, ինչի շնորհիվ տղամարդը չի կասկածում, որ սիրված է: Պատրաստ են նրա հետ անցնել բոլոր փորձությունների ու դժվարությունների միջով:

Տղամարդը կարող է վստահ լինել, որ Ցուլերը հավատարիմ են: Կին Ցուլերը նաև լավ տնային տնտեսուհիներ են:

Խեցգետին: Իդեալական կին են դառնում: Խեցգետինների տանը հարմար է, նրանք սիրում են պատրաստել, կարողանում են լավ դաստիարակել երեխաներին: Խեցգետինների կողքին տղամարդը միշտ սիրված է:

Միշտ կարելի է հույս դնել կեդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների վրա: Նրանք պատրաստ են սիրելիի կողքին լինել դժվար պահերին: Հարաբերություններում հոգատար են, ուշադիր: Շրջապատը հաճախ է հիանում նրանցով:

Կշեռք: Կարող են գունավորել ցանկացած տղամարդու կյանք: Խելացի են, հաճելի շփման մեջ, հասկանում ու գնահատում են իրենց: Ցանկանում են իրենց կողքին տեսնել ուժեղ տղամարդու, ում վրա կարող են հույս դնել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կառավարման ղեկը հանձնում են տղամարդու ձեռքը, վստահում որոշումների կայացման պատասխանատվությունը: Ձգտում են լինել սիրելիի կողքին և աջակցել ցանկացած նախաձեռնության:

Այծեղջյուր: Կարողանում են համատեղել կարիերան, տնային տնտեսությունն ու երեխաների դաստիարակությունը, քանի որ կազմակերպված են, պրագմատիկ: Հազվադեպ են հակասություններ ունենում սիրելիի հետ:

Այծեղջյուրները դասական պատկերացումներ ունեն՝ ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները, շատ լուրջ են վերաբերվում զուգընկերոջ ընտրությանը:

Ձկներ: Կարողանում են սեր նվիրել և երջանկացնել տղամարդուն: Ստեղծագործող են, լի գաղափարներով, կարողանում են լավ տնտեսուհի և ծնող լինել:

Ձկները կարողանում են այնպես անել, որ տղամարդը չձանձրանա իրենց կողքին: Որպես կանոն՝ ամուսնու հանդեպ նուրբ զգացմունքները պահպանվում են բավական երկար ժամանակ: