Խոյ. Աշխատանքի վայրում կունենաք փոքրիկ անախորժություն, որի հարթ ավարտը կապված է ձեր իրազեկված լինելու աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր` դեռևս անգամ ձեզ համար անհայտ այնպիսի որակներ, որոնք ձեզ կօգնեն խելամիտ քայլեր անել և իրավիճակից ճիշտ դուրս գալ: Օրը ժպտում է ձեզ իր բոլոր երանգներով: Այն բարենպաստ է նոր գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա:

Ցուլ. Աստղերը հուշում են, որ դուք օրվա երկրորդ կեսին կլինեք ցանկալի հյուր և այդտեղ կլինի նա, ում հետ կարող եք կիսել ձեր մտքերը: Հիշե`ք, ձեր մտերիմները անակնկալ են պատրաստել ձեզ համար: Աշխատանքային հարաբերություններում եղեք զգույշ, չանտեսելով շրջապատի կարծիքը: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ: Անձնական հարաբերություններում ընդունեք փոխհամաձայնության սկզբունքը և դիմացինին տվեք հնարավորություն արտահայտելու իր միտքը :

Երկվորյակներ. Օրը խոստանում է հետաքրքիր ավարտ: Ընտանեկան հարաբերություններում մի չարաշահեք դիմացինի համբերությունը: Զգույշ եղեք գործնական բանակցություններում. դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Օրը չափազանց հարմար է ձեր գաղափարների և ստեղծագործական մտահղացումների համար: Ձեր ներքին անհանգստությունը ձեզ մատնում է: Մի ծուլացեք և ձեր անավարտ աշխատանքը հասցրեք ավարտին:

Խեցգետին. Օրը հաջող է գնումների համար: Շրջապատեք ձեզ ձեր մտերիմներով, նրանք ունեն ձեր հոգատարության կարիքը: Դեռ երեկվանից ձեզ մոտ ինչ -որ բան թերի է մնացել,այն կլրացվի, եթե դուք բաց չթողնեք առաջիկա կարևոր հանդիպումը: Խուսափեք անազնիվ մարդկանց հետ շփումներից, նրանք օգտագործում և չարաշահում են ձեր վստահությունը: Կենտրոնացրեք ձեր մտքերը, որովհետև հաճախ սևեռվում եք մանրուքների վրա, բաց թողնելով կարևորը:

Առյուծ. Օրը հաջող է նոր առաջարկների և գործնական հարաբերությունների համար: Ձերբազատվեք բացասական լիցքերից: Այսօր մեծ տեղ տվեք ձեր նախասիրություններին, եղեք ձեր սիրելիների հետ, նրանք ձեզ կհաղորդեն դրական լիցքեր:Պահպանեք ընտանեկան անդորրը, դուք կստանաք մտերիմների աջակցությունը ձեր ցանկությունների իրագործման համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր տեղեկությունը ձեզ կօգնի հաղթահարելու դիլեման:

Կույս. Մի ծուլացեք. Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց: Բանն այն է, որ մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Կշեռք. Բավական է մի փոքր հանգիստ վիճակում հայտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան ընձեռեք այդ հնարավորությունը: Տհաճ իրավիճակների մեջ կարող եք ընկնել ձեր մեծամտության կամ ոչ նրբազգացության պատճառով: Խուսափեք մտերիմների հետ վեճերից` այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից:

Կարիճ. Օրը ձեզ կօգնի ավարտին հասցնել այն:Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է: Աստղերը հուշում են` օրը գեղեցիկ է սիրելու և սիրվելու համար: Սակայն ձեր կայացրած որոշումը հնարավոր է ճակատագրական դառնա ձեր ապագայի համար: Մի եղեք կտրուկ, ականջ դրեք ձեր խղճի ձայնին: Մի կողմ թողեք բոլոր հոգսերը, կենտրոնացեք ձեր կիսատ թողած գործերի վրա:

Աղեղնավոր. Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի և կնշանավորվի ոչ միայն ռոմանտիկ, այլև` գործնական ուղղվածությամբ: Դուք շատ ինքնավստահ եք գործում և միևնույն ժամանակ համոզված ձեր յուրաքանչյուր քայլում: Օրվա երկրորդ կեսը նոր անակնկալ կմատուցի ձեզ: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Այծեղջյուր. Այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխությանը, ձեր էմոցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Օրվա ավարտին սպասվում է անսպասելի հանդիպում ռոմանտիկ զարգացումով: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից, քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք միայնակ եք և գործելու եք միայնակ:

Ջրհոս. Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Երեկոն ձգտեք անցկացնել ընկերների և մտերիմների շրջանում: Ձեզ կհաջողվի դառնալ <կամպանիայի հոգին>, անվերջ նորանոր բաներ մտածել, ինչը ժամանցին նոր որակներ կտա: Մի թերագնահատեք ձեր կարողությունները: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են ,գլխակորույս զգացմունքներն ու մերթ ընդ մերթ սառնությունը հաճախ են զգացնել տալ

Ձկներ. Օրը կունենա բարեհաջող ավարտ,գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե ունկընդրեք ձեր ներքին ձայնին:

Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված, իրականաում միայն նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ, եղեք լավատես: Ոչ լիովին հասկացվածության հետևանքով բացառված չեն տարաձայնություններ ձեր համախոհների մոտ: