Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 26-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։