Փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:


«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին և 27-28-ը սպասվում են տեղումներ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -2-4, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -8-13, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը` +7+12,

Արագածոտնի լեռներում գիշերը` -8-13, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -3-5, ցերեկը՝ +8+10,

Արարատում գիշերը` -2-5, ցերեկը՝ +9+13,

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +9+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -8-13, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը՝ +9+13,

Սյունիքի հովիտներում` գիշերը` -1+4, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+9,

Արցախում գիշերը` -1+2, ցերեկը՝ +7+12: