Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 8-ի ցերեկը և 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: