Խոյ. Տարաձայնությունները մտերիմների հետ կծագեն բավական հաճախ, սակայն լուրջ բնույթ չեն կրի, դրանք դժվար չի լինի կատակի վերածել: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Սակայն նաև կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչը տեղի է ունենում ձեր շուրջը, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Դուք առիթ կունենաք հպարտանալ ձեր պրոֆեսիոնալ հաջողություններով:

Ցուլ. Դժվար է լեզու գտնել մտերիմների հետ, ձեզ շատ են քննադատում, և շատ քիչ` գովաբանում: Սիրելի մարդը ձեզանից շատ բան է սպասում, օրինակ` գործողություններ, որոնց դուք դեռ պատրաստ չեք:Այսօր եթե սխալներ թույլ տաք, ապա ձեզ դրանց մասին դեռ շատ կհիշեցնեն: Հիշեք, որ ձեզ ուշի ուշով հետևում են մարդիկ, որոնցից մեծապես կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Պետք է ջանքեր թափեք, որպեսզի կարողանաք լավագույն տպավորությունը թողնել: Կարելի է հաջողության հասնել բանակցություններում, սակայն չի բացառված, որ այսօր կնքած պայմանագիրը հետագայում վերանայվի:


Երկվորյակ. Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեր վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա ոչ մեկին չի հաջողվի, այնուամենայնիվ` էմոցիոնալ դիսկոմֆորտ կզգաք: Ցանկություն կառաջանա միայնամ մնալու, բոլորից առանձնանալու: Չարժե հույսը դնել մի ինչ-որ արտառոց բանի վրա. Այսօր աստղերը ձեզ համար բավական միապաղաղ <կերակուր> են պատրաստել` մանր կենցաղային խնդիրներ, աննշան դժվարություններ և նույնքան աննշան ուրախություններ: Մի փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը` ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա:

Խեցգետին. Օրվա առաջին կեսին դուք բռնկուն և ջղագրգիռ եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի` դուք կդառնաք ուրախ և անբռնազբոսիկ և կգտեք միջոց, թե ինչպես ոգևորել և ուրախացնել շրջապատին, ինչի համար էլ կարժանանաք բարեհաճ վերաբերմունքի: Անկայուն է օրվա էմոցիոնալ ֆոնը: Հաճախ անգամ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին. ուղղակի ցանկություն կա ինչ-որ բան անելու, սակայն չեք հասկանում` թե ինչ: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին` չի բացառված, որ դրանք արվում են ոչ լավագույն մղումներով:

Առյուծ. Օրը կնշանավորվի անձնական կյանքում դեպի դրականը շեշտակի փոփոխություններով: Դուք անբացատրելի հմայիչ եք, և շրջապատին անհնար է դիմադրել ձեր հմայքին: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեեթևամիտ քայլերի չդիմեք: Այսօրվա վրա կարելի է նախատեսել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում` բավական շահեկան պայմաններով:

Կույս. Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կեսխոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք վաղեմի տարաձայնություններ. դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես էլ, այսօր խնդիրները, որոնք ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով, սովորականից ավելի հաճախ են ձեր առջև ծառանում:

Կշեռք. Օրը հատկապես բարենպաստ է գործնական բնույթի բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Դուք ստիպված կլինեք հաճախ ռիսկի դիմել, միայն թե հուսադրողն այն է, որ ձեր բոլոր, թեկուզ առաջին հայացքից արկածախնդիր թվացող ձեռնարկումներն արդարացված կլինեն: Չի բացառվում նաև անսպասելի և բավական շոշափելի ֆինանսական հաջողությունը: Օրվա երկրորդ կեսին նշանակալի հաջողություններ կլինեն անձնական կյանքում: Այսօր մեծ կլինի սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը շատ բան կփոխի ձեր կյանքում:

Կարիճ. Օրը հարմար է տանը վերանորոգման աշխատանքների, ինտերիերի թարմացման համար: Ընտանեկան հարաբերությունները խիստ ներդաշնակ են. Դուք լեզու եք գտնում բոլորի, անգամ ` հեռավոր ազգականների հետ: Այսօր դուք ստիպված եք լինելու զբաղվել բարդ, սակայն շատ օգտական գործով։ Աշխատանքում իրավիճակը բավական բարենպաստ է, և դուք կարող եք ստանալ ղեկավարության աջակցությունը` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբ:

Աղեղնավոր. Օրը շատ հարմար է անծանոթ, սակայն շատ ռոմանտիկ վայրերով զբոսնելու համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը: Միայն թե այդ վերջին պահն այսօր ձեզ մոտ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերը և գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ` հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ` ուղղակի սիրելի մարդու համբույրը:

Այծեղջյուր. Այսօր դժբախտաբար դուք չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել աշխատակիցների և դաշնակիցների հետ, անվերջ վիճում եք, հարաբերություններ պարզում, այնինչ պետք էր ուղղակի հանգիստ քննարկել մի շարք արդիական հարցեր: Ինքնուրույն աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ կողքից ոչ ոք չխանգարի իր ոչ տեղին խորհուրդներով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ պահ է ռոմանտիկ ծամադրության, զբոսանքների և ընկերական հանդիպումների համար: Ցանկալի է շփումները սահմանափակել այն մարդկանցով, ում դուք լավ եք ճանաչում. նոր ծանոթների հետ լեզու գտնելը բարդ կլինի:

Ջրհոս. Ձեզ հաջողվում է արագ և արդյունավետ գործել, չվատնելով ժամանակ կասկածների և դատարկ խոսակցությունների վրա: Հաջող կանցնեն ցանկացած տիպի բանակցությունները, սակայն առավել բեղմնավոր կլինեն արտասահմանցիների հետ հանդիպումները: Կարելի է իրականացնել ստեղծագործական մտահղացումները, սակայն դրանք անպայման պետք է լինեն յուրատեսակ և բացառապես ձեր սեփականը: Մի օգտվեք ուրիշների գաղափարներից, մի փորձեք նմանակել ուրիշներին:

Ձկներ. Այսօր կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցների: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք շրջադարձային փոխել ձեր վարքագիծը: Մի խուսափեք էքսպերիմենտներից. ամեն մի նոր բան այնքան վտանգավոր չէ, որքան ձեզ թվում է առաջին հայացքից: Օրը հաջող է ձեզանում ստեղծագործական ներուժ բացահայտելու համար: Հնարավոր են կոնֆլիկտներ սեփականության և ֆինանսկան պլաների հետ կապված հարցեր քննարկելիս: