Խոյ

Տվյալ նշանի ներկայացուցիչները միշտ հաստատապես գնում են առաջ` չմտածելով այն մասին, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների հստակ պլան: Երբեմն նրանց ջանքերը հաջողություն են բերում, բայց հաճախ նրանք քաղում են իրենց սեփական անհաջողությունների պտուղները, ինչից հետո վերադառնում են ելման դիրք, կառուցում են գործողությունների պլան ու կրկին առաջ գնում:


Խոյերի կյանքի շատ խնդիրներ կապված են նաև օրվա ռեժիմի խանգարման հետ: Այս անձնավորությունները հիմնականում բուեր են, իսկ դա նշանակում է, որ սովորել են քնելու պառկել կեսգիշերն անց: Քնի հավերժական պակասը, որի դեմ Խոյերը միշտ պայքարում են, նրանց կյանք է բերում բազմաթիվ անհաջողություններ:

Ցուլ

Բոլորն էլ գիտեն Ցուլի անհավանական համառության մասին: Ամեն ինչ սվիններով ընդունելու հակվածությունը նրանց շարունակ պարտության է մատնում, ինչի պատճառով նրանք իրենց անհաջողակ են համարում: Բացի դրանից, այս անձնավորությունները երդվյալ նյութապաշտներ են, ովքեր իսկական տառապանք են ապրում, երբ փող են կորցնում կամ բաց են թողնում փող վաստակելու հնարավորությունը: Նյութական կողմն ընդհանրապես աքիլեսյան գարշապար է Ցուլերի համար: Չէ՞ որ հենց նյութական արժեքների պատճառով են այս մարդիկ հաճախ ընկերներ կորցնում ու օրենքի հետ խնդիրներ ունենում:


Երկվորյակներ

Երկվորյակները չեն կարողանում լեզուն ատամների տակ պահել: Այս մարդիկ գերադասում են երեսին ասել այն ամենը, ինչ մտածում են նրա մասին, ինչը հաճախ վերածվում է լուրջ կոնֆլիկտների ու իր հետևից բազմաթիվ խնդիրներ է բերում: Բացի դրանից, Երկվորյակները լուրջ խնդիրներ ունեն ճշտապահության, համբերության ու ռեժիմը պահպանելու հետ կապված այլ կողմերի հետ: Սրա պատճառով Երկվորյակները հաճախ կոնֆլիկտներ են ունենում իրենց գործընկերների հետ ու կորցնում լավ աշխատանքը: Վերջապես, Երկվորյակները բոլորովին չեն կարողանում լսել, դրա համար էլ կյանքը նրանց շատ հարվածներ է հասցնում: Փոխարենը՝ նրանք անգին փորձ են ձեռք բերում:

Խեցգետին

Մանրախնդրությունն ու ժլատությունն իսկական խնդիրներ են Խեցգետինների համար: Նրանք կարող են խիստ ուժեղ կռվել լավագույն ընկերոջ հետ, եթե հարցը վերաբերում է փողին, թեկուզ և՝ շատ չնչին գումարի: Այս նշանի տակ ծնվածների կյանքը պակաս չի փչացնում նաև ավելորդ նեղացկոտությունը: Խեցգետինները ծանր են տանում վիրավորանքները ու դրանց հետ կարող են ապրել իրենց ողջ կյանքը` այդպես էլ չներելով այն մարդուն, ում հանդեպ զգացմունքներ են տածում:

Բացի ամեն ինչից, Խեցգետինն իմպուլսիվ նշան է: Այս մարդը ծայրահեղությունների մեջ է ընկնում ու հաճախ դրանց պատճառով լուրջ խնդիրների առջև կանգնում: Դրանք ավելի քիչ կլինեին, եթե Խեցգետինը երբեմն լսեր իրեն շրջապատողների կարծիքը:

Առյուծ

Առյուծներին մեծամիտ ու գոռոզ են համարում, և դրա համար էլ նրանց մոտիկից չճանաչող մարդիկ գերադասում են շրջանցել նրանց: Դրանում մեղավոր են հենց իրենք` Առյուծները, ովքեր սովոր են, որ իրենց է բաժին հասնում ամեն լավագույնը: Իսկ երբ որ դա տեղի չի ունենում, առաջանում է շահերի բախում: Ավելին, Առյուծները երբեք գումար չեն խնայում իրենց համար, անգամ՝ իրենց մտերիմների հաշվին:

Երբեմն ոչ ռացիոնալ ծախսերը տվյալ նշանի ներկայացուցիչներին գցում են ֆինանսական փակուղու մեջ, բայց նույնիսկ կյանքի այդ դաժան դասերն Առյուծներին չեն ստիպում փողի հարցում ավելի խելամիտ լինել: Թվում է, թե փոքր-ինչ զսպելով իրենց սեփական եսասիրությունը` Առյուծներն ավելի երջանիկ կլինեին:

Կույս

Կույսերն անում են ամեն ինչ, որ առավելագույնս կարգավորեն սեփական ու իրենց շրջապատող մարդկանց կյանքը: Նրանք միշտ կարգուկանոն են սահմանում ու ստիպում են, որ դրան հետևեն 100 մետր շառավղով գտնվող տառացիորեն բոլոր մարդիկ:

Միայն թե Կույսերի մշտական բարոյախրատական ճառերը և փնթփնթոցը բացասաբար են ազդում իրենց մտերիմների ու գործընկերների հետ ունեցած հարաբերությունների վրա: Ավելին, Կույսերը կարող են քննադատել տառացիորեն ամեն ինչ, ինչ տեսնում ու լսում են: Զարմանալի չէ, որ այս անձնավորությունները նյարդայնացնում են իրենց շրջապատող մարդկանց, որոնք գերադասում են Կույսերից հեռու մնալ: Ի դեպ, այս նշանի ներկայացուցիչների բարդ բնավորությունը խանգարում է նրանց իրենց երկրորդ կեսը գտնելու հարցում:

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածներին չի բավականացնում վճռականությունը: Կշեռքները շարունակ կասկածում են իրենք իրենց` սպասելով, թե երբ իրենց ճակատագիրը մեկ այլ մարդ կվճռի: Զարմանալի չէ, որ այս մարդկանց բաժին է հասնում բոլորովին ոչ այն ճակատագիրը, որի մասին իրենք երազել էին, ինչն էլ Կշեռքներին ստիպում է իրենց անհաջողակ ու դժբախտ համարել: Բնավորության ևս մեկ գիծ, որը նրանց կյանքում դժվարություններ է ավելացնում, բարությունն է ու բացահայտ միամտությունը:

Տվյալ նշանի` բոլորին վստահող ներկայացուցիչները հաճախ են դառնում խարդախների զոհը, ինչի պատճառով լրջորեն բարդացնում են իրենց կյանքը: Նրանք աշխատում են բարի ու ջերմ վերաբերմունք ցուցաբերել բոլոր մարդկանց նկատմամբ, բայց դրանից օգտվում են ոչ արժանի մարդիկ: Թվում է, թե Կշեռքներն ավելի շրջահայաց պետք է լինեն ու պակաս վստահող:

Կարիճ

Կարիճների աքիլեսյան գարշապարը նրանց վրեժնդիր բնավորությունն է: Ուրիշներին ներել չկարողանալը փչացնում է այդ մարդկանց կյանքը, քանի որ նրանց շեղում է ճիշտ ճանապարհից ու դրդում է գնալ վրեժի ու պատերազմի ճանապարհով: Կարիճները, թեպետ ցույց չեն տալիս, իրենք էլ են տառապում դրանից:

Այս մարդկանց մյուս խնդիրն առանձնահատուկ ցինիզմն է, որն արտահայտվում է այն պահերին, երբ Կարիճներն իրենց ուշադրությունը բևեռում են ինչ-որ բանի վրա: Նպատակին հասնելու ընթացքում այս մարդիկ ունակ են քայլել գլուխների վրայով ու պարզապես ոչնչացնել իրենց ճանապարհին կանգնած մարդկանց: Հնարավոր է՝ ներդաշնակության համար Կարիճներին պակասում է մարդասիրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կործանում է ավելորդ ինքնավստահությունն ու ինքնահավանությունը: Այս մարդիկ խորհուրդներ չեն լսի, քանի դեռ իրենց մաշկի վրա չեն զգացել, որ ընկել են տհաճ իրավիճակի մեջ: Աղեղնավորներին խնդիրների է հանգեցնում և այն, որ նրանք տրամադրության մարդիկ են:

Եթե նրանց մոտ ամեն բան լավ է, նրանք ուրախ են ու երջանիկ, բայց հենց բախվեն փոքր խնդրի հետ, նույն պահին կսկսեն ամեն ինչ տեսնել բացասական երանգների մեջ: Եվ վերջապես, արժե հիշել Աղեղնավորների սիրառատության մասին: Նրանք հավատարիմ զուգընկերներ չեն, ինչը հաճախ կործանում է նրանց սիրային հարաբերություններն ու հասցնում բաժանման եզրին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ինտրավերտներ են, ովքեր կենտրոնացած են իրենց ու իրենց աճի ու զարգացման վրա: Նրանք գերադասում են միայնությունը ու հազվադեպ են ընկերական հարաբերություններ ձևավորում: Միայն թե հույսը դնելով միայն իրենց վրա` այս մարդիկ հաճախ տառապում են կողմնակի օգնության բացակայության պատճառով:

Բացի դրանից, Այծեղջյուրներն առանձնանում են բացահայտ ժլատությամբ, ինչը նույնպես խանգարում է նրանց ապրել շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ: Իրենց էությամբ կարիերիստներ լինելով` Այծեղջյուրներն առանց ափսոսելու` հեռացնում են իրենց համար ոչ հաճելի մարդկանց: Ընդ որում, դա կարող են անել ամենանողկալի ու ստոր եղանակներով: Մի խոսքով, իմացող մարդիկ աշխատում են խնդիրներ չունենալ նրանց հետ ու Այծեղջյուրներից հեռու մնալ: Բայց այդպիսի արարքներն այս մարդկանց, իհարկե, ավելի երջանիկ չեն դարձնում:

Ջրհոս

Ինքնահավան Ջրհոսները հազվադեպ են հաշվի առնում ուրիշների կարծիքը, դրա համար էլ նրանց կողքին գտնվող մարդիկ իրենց հարմարավետ չեն զգում: Բնականաբար, շփման հետ կապված խնդիրները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Ջրհոսների համար խնդիրներ է ստեղծում նաև ազատության նկատմամբ անհաղթահարելի ձգտումը:

Սիրելի մարդու համար դժվար է հաշտվել, որ Ջրհոսը շարունակ տանը չէ, ինչն ընտանիքում խնդիրների պատճառ է դառնում: Միևնույն ժամանակ՝ այս նշանի ներկայացուցիչներն իրենց երեխաների պես են պահում` բոլորովին չհասկանալով, թե ինչու են իրենց առջև այդքան պահանջներ դնում: Այս մարդիկ զգացմունքներ չունեն, և հենց դրանում է նրանց գլխավոր խնդիրը:

Ձկներ

Ձկան նշանի տակ ծնվածների համար իսկական խնդիր է առաջացած խնդիրները լուծելու ցանկության բացակայությունը: Այս մարդիկ պատրաստ են փակել աչքերը, թաքնվել կամ անհետանալ, միայն թե չմտածեն այն մասին, թե ինչպես հաղթահարեն տրված խնդիրը: Արդյունքում` Ձկների կյանքում խնդիրները մեծանում են ձնագնդու պես` նրանց կյանքը վերածելով իսկական տանջանքի:

Այս անձնավորությունների մյուս խնդիրը շարունակ սիրահարվելու կարողությունն է: Լինելով զգայական մարդիկ` Ձկները հաճախ են սիրահարվում սխալ մարդկանց, ինչի պատճառով շատ են տառապում ու իրենց դժբախտ են զգում: Երջանիկ լինելու համար նրանք պետք է աշխարհի հետ ներդաշնակ լինեն, բայց դրան խանգարում են Ձկների բազմաթիվ վախերն ու բարդույթները:

Նյութի աղբյուրը՝168.am